ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2016 թվականի N 562-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող՝ 2015 թվականի արտադրության «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ ՋԵՏՏԱ 1.6» մակնիշի, 8.500.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (նույնականացման համարը՝ XW8ZZZ16ZFN904887, հաշվառման համարանիշը՝ 022SS03) և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող՝ 2000 թվականի արտադրության «ՄԵՐՍԵԴԵՍ Ե 280 4 ՄԱՏԻԿ» մակնիշի, 6.120.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (նույնականացման համարը՝ WDB2100811X043641, հաշվառման համարանիշը՝ 144ՏՏ03) և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաշվեկշռում հաշվառված՝ 2008 թվականի արտադրության «ԿԻԱ ՍԵՐԱՏՈ 1.6» մակնիշի, 6.000.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (նույնականացման համարը՝ KNAFE227395500553, հաշվառման համարանիշը՝ 007ՏՏ03) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 2010 թվականի արտադրության «ԲԻԴ» մակնիշի, 6.550.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (նույնականացման համարը՝ LGXC36DF9A0125007, հաշվառման համարանիշը՝ 808ՏՏ03) հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին:
5. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 1995 թվականի արտադրության «ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ Ե 200» մակնիշի, 4.500.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (նույնականացման համարը՝ WDB1240191J082914, հաշվառման համարանիշը՝ 080ՏՏ03) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը:
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված համապատասխան պայմանագրերի կնքումը.
2) երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-5-րդ կետերում նշված ավտոմեքենաների ընդունման-հանձնման աշխատանքների իրականացումը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով ավտոմեքենան ընդունող կողմի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|