ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2016 թվականի N 598-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 62-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցներն ու 3 միավոր սարքերը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի՝ հետագայում օտարելու նպատակով:
2. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով անցկացվող շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգերը գնման պահանջի դադարման հիմքով հայտարարել չկայացած՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների և սարքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 13 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի N 598-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԵՐԻ
NN |
Մակնիշը |
Պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Սկզբնական արժեքը |
Հաշվեկշռա-յին արժեքը |
Նույնականացման համարը |
(դրամ) | ||||||
1. |
Տոյոտա Լենդ Կրաուզեր |
018ԼԼ50 |
2002 |
15,483,260 |
0 |
JTECJ01J202001104 |
2. |
Մերսեդես-Բենց 500 |
001ԼԼ55 |
1982 |
4,656,498 |
0 |
WDB12603712024850 |
3. |
Մերսեդես 124 |
083ԼԼ50 |
1995 |
4,000,000 |
0 |
WDB1240221J091899 |
4. |
ԳԱԶ-3110 |
014ԼԼ50 |
2003 |
4,744,844 |
0 |
XTH31100041198642 |
5. |
ԳԱԶ-3110 |
037ԼԼ50 |
2003 |
3,882,911 |
0 |
XTH31100031189118 |
6. |
ԳԱԶ -3110 |
041ԼԼ50 |
2003 |
3,882,911 |
0 |
XTH31100031194135 |
7. |
ԳԱԶ-3110 |
005ԼԼ50 |
2003 |
3,700,000 |
0 |
XTH31100031193396 |
8. |
ԳԱԶ-3110 |
015ԼԼ50 |
2003 |
4,744,844 |
0 |
XTH31100041199200 |
9. |
ԳԱԶ-3110 |
071ԼԼ50 |
2003 |
3,882,911 |
0 |
XTH31100031194391 |
10. |
ԳԱԶ-3102-751 |
070ԼԼ50 |
2007 |
4,999,996 |
0 |
X9631020071367994 |
11. |
ԳԱԶ-3102 |
073ԼԼ50 |
2006 |
4,999,996 |
0 |
X9631020071368585 |
12. |
ԳԱԶ-3102 |
054ԼԼ50 |
2006 |
4,999,996 |
0 |
X9631020071368586 |
13. |
ԳԱԶ-3102 |
080ԼԼ50 |
2003 |
8,167,364 |
0 |
XTH31020031164967 |
14. |
ՎԱԶ-21099 |
061ԼԼ50 |
2004 |
3,500,000 |
0 |
XTA21099043746509 |
15. |
ՎԱԶ-2115 |
022ԼԼ50 |
2002 |
2,952,092 |
0 |
XTA21150023187246 |
16. |
Ավտոկցորդ |
----- |
1996 |
1,770 |
0 |
----- |
17. |
Ավտոկցորդ և բաք |
----- |
1998 |
436,570 |
0 |
----- |
18. |
Էլեկտրական բարձիչ |
----- |
1983 |
329,672 |
0 |
----- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի N 598-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն ստացած գնումների
Գնման ընթացակարգի ծածկագիրը |
Չափաբաժնի համարը |
Գնման առարկայի անվանումը |
Չկայացած հայտարարվող ապրանքի քանակը |
ՀՀԿԱ-ՇՀԱՊՁԲ-15/6-16/07 |
2 |
անվադող (175/70/R13) |
ամբողջությամբ |
8 |
անվադող (195/65/R15) |
8 հատ | |
15 |
անվադող (265/70/R16) |
ամբողջությամբ | |
ՀՀԿԱ-ՇՀԱՊՁԲ-15/6-16/10 |
1-ից 121-րդ |
ավտոպահեստամասեր |
ամբողջությամբ |
ՀՀԿԱ-ՇՀԱՊՁԲ-15/6-16/11 |
1-ից 6-րդ |
ավտոպահեստամասեր |
ամբողջությամբ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|