Գլխավոր տեղեկություն
Համար
N 231-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2014 թվականի N 231-Ա

 

«ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 07.07.16 N 719-Ա)

 

Հիմք ընդունելով «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՀ 0015, քաղ. Երևան, Ոսկերիչների 1) տարածքում, ըստ N 1 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 07.07.16 N 719-Ա)

2. Սահմանել`

1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտներում.

2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.

3) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը՝ 10 տարի:

3. Ճանաչել «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական ռեգիստրի վկայականը` 03 Ա 939912, գրանցման համարը` 286.120.789912) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:

(3-րդ կետը փոփ. 07.07.16 N 719-Ա)

4. Հաստատել`

1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.

2) «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

(4-րդ կետը փոփ., լրաց. 07.07.16 N 719-Ա)

5. ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը համարել թույլատրված «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 1 տարվա ընթացքում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կատարելուց հետո` մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի ազատ տնտեսական գոտին շահագործմանը պատրաստ լինելու վերաբերյալ համապատասխան եզրակացության հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 07.07.16 N 719-Ա)

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:

(6-րդ կետը փոփ. 07.07.16 N 719-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 231-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_5041

 

(հավելվածը խմբ. 25.09.14 N 1061-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 231-Ա որոշման

 

Հայաստանում ոսկեգործության, ակնագործության եվ ժամագործության ազատ տնտեսական գոտու հիմնում

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
փետրվարի 27-ի N 231-Ա որոշման

 

Ձև N 1

 

 Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Կազմակերպչի կողմից ներկայացվող ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման արդյունքների ՄԱՍԻՆ

 

01. .20   թ. - 01. .20   թ.

_________________________________________________

(հաշվետու ժամանակաշրջանը)

 

 Ազատ տնտեսական գոտու անվանումը  __________________________________
 Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը  __________________________________
 Կազմակերպչի անվանումը  __________________________________
 Պետական գրանցման համարը  __________________________________
 Պետական գրանցման ամսաթիվը  __________________________________
 Գտնվելու վայրը  __________________________________
 Կոնտակտային տվյալները  __________________________________
   
   
 Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի

__________________________

 

 (անունը, ազգանունը)

   
 

 __________________________

 

 (ստորագրությունը)

 

Ձև N 2

 

Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն

 

ազատ տնտեսական գոտու կազմակերպչի գործունեության ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Ցուցանիշի անվանումը

Պլանավորված

Փաստացի

1.

Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ էլեկտրոնային) անվանումները (թվարկել բոլոր ծառայությունները)

   

2.

Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության սակագինը (թվարկել բոլոր ծառայությունների սակագները, դրամ*)

   

3.

Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ներդրումների չափը (դրամ) և ուղղվածությունը

ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում`

    սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ աղբյուրների)

 

●  կապիտալ ծախսեր

 

ընթացիկ ծախսեր

   

4.

Կազմակերպչի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում (դրամ)

   

5.

Մարքեթինգային միջոցառումների համար իրականացված ծախսերը` ըստ ուղղությունների (դրամ)

   

6.

Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպչի կողմից որպես շահագործող ներգրավված բրենդերը

   

7.

Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի թիվը

   

8.

Միջին աշխատավարձի չափը (դրամ) կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ գործունեության տեսակների

   

9.

Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը, զբաղեցրած տարածքի չափը և ժամկետները

   

10.

Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող կազմակերպությունների ցանկը և գործունեության տեսակը (թվարկել)

   

 

* Ցուցանիշը արտարժույթով կատարելու դեպքում` հաշվարկել դրամի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով:

 

Ձև N 3

 

Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն

 

հաշվետու ժամանակաշրջանում ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեության վերաբերյալ

 

NN
ը/կ

Շահա-գործողի անվանումը

Շահա-գործողի գործու-նեության տեսակը

Շահա-գործողի կողմից զբաղեցված տարածքի չափը
(քառ. մ.)

Շահա-գործողի կողմից կատարված ներդրումների ծավալը (դրամ)

Շահագործողի կողմից արտահանման ծավալը (դրամ)` ըստ ապրանքա-տեսակների (համաձայն ԱՏԳԱԱ-ի դասակարգչի) և արտահանման ուղղությունների

Ընդհանուր իրացումից ստացված հասույթը (դրամ)

Հայաստանի Հանրա-պետության տարածքում իրացման ծավալը (դրամ)

Շահա-գործողի շահույթը հաշվետու ժամանակա-շրջանում (դրամ)

Շահա-գործողի կողմից ստեղծված աշխատա-տեղերի թիվը

Միջին աշխա-տավարձի
չափը (դրամ) շահագործողի կողմից ստեղծված աշխա-տատեղերի համար` ըստ գործու-նեության տեսակների

                     
                     
                     
                     
                     
                     

(հավելվածը լրաց. 07.07.16 N 719-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան