Գլխավոր տեղեկություն
Համար
N 641-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.29/50(1230) Հոդ.608
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2016 թվականի N 641-Ն

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 9-րդ մասի և 30.1-ին հոդվածի 7-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) փախստականի նույնականացման քարտի նկարագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 24

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 23-ի N 641-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ

 

1. Փախստականի նույնականացման քարտը (այսուհետ՝ քարտ) 54 x 85.7 մմ չափերի, պոլիմերային նյութից պատրաստված քարտ է:

2. Քարտի դիմերեսին ամրագրվում են հետևյալ տվյալները՝

1) ազգանունը, անունը (հայերենով և անգլերենով), ինչպես նաև հայրանունը (հայերենով).

2) սեռը (հայերենով և անգլերենով).

3) քաղաքացիությունը (նշվում է փախստական) հայերենով և անգլերենով.

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) քարտի վավերականության ժամկետը.

6) քարտի համարը.

7) անձի ստորագրությունը.

8) լուսանկարը:

3. Քարտի դարձերեսին ամրագրվում են հետևյալ տվյալները՝

1) ծննդյան վայրը (հայերենով և անգլերենով).

2) ազգությունը` անձի կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.

3) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը)՝ հայերենով և անգլերենով.

4) քարտը տալու ամսաթիվը.

5) քարտը տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը.

6) հանրային ծառայությունների համարանիշը (այն դեպքում, երբ անձը հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա քարտում հանրային ծառայությունների համարանիշը չի ամրագրվում):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 23-ի N 641-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ

 

1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը (այսուհետ` փաստաթուղթ) 88 x 125 մմ չափսի, 40 էջից բաղկացած փաստաթուղթ է, որի յուրաքանչյուր էջին հայերենով և անգլերենով շարունակաբար կրկնվելով տպագրվում են «1951 թ. հուլիսի 28-ի Կոնվենցիա» բառերը:

2. Փաստաթղթի շապիկը կապույտ գույնի է: Շապիկի երեսի վերևի ձախ անկյունը 45 աստիճան թեքությամբ երիզվում է միմյանցից 10 մմ հեռավորությամբ գտնվող և 3 մմ հաստությամբ երկու սև գծով: Շապիկի երեսի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը հայերենով և անգլերենով: Շապիկի կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Շապիկի ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ)» բառերը հայերենով ու անգլերենով և էլեկտրոնային անձնագրի նշանը:

3. Փաստաթղթի շապիկի հաջորդ էջում հայերենով և անգլերենով տպագրվում է հետևյալ տեքստը.

«ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏՐՎԱԾ Է ՆՐԱ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԾԱՌԱՅԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՐԵՆ, ՍԱԿԱՅՆ ՉԻ ՈՐՈՇՈՒՄ ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ:

THIS DOCUMENT IS ISSUED TO SOLELY WITH A VIEW TO PROVIDING THE HOLDER WITH A TRAVEL DOCUMENT WHICH CAN SERVE IN LIEU OF A NATIONAL PASSPORT, IT IS WITHOUT PREJUDICE TO AND IN NO WAY AFFECTS THE HOLDER'S NATIONALITY.

ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՐՈՂԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ:

THE HOLDER IS AUTHORIZED TO RETURN TO THE REPUBLIC OF ARMENIA BEFORE THE EXPIRATION DATE OF THIS DOCUMENT.

ԵԹԵ ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿՐՈՂՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ, ԵՎ ՑԱՆԿԱՆԱ ԱՅԴ ԵՐԿՐԻՑ ԿՐԿԻՆ ՃԱՄՓՈՐԴԵԼ, ԱՊԱ ՆԱ ՆՈՐ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԻՄԻ ՆՈՐ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ: ՆՈՐԸ ՇՆՈՐՀՈՂ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՎԵՐՑՆԵՆ ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:

SHOULD THE HOLDER LEGALLY TAKE UP RESIDENCE IN A FOREIGN COUNTRY, HE MUST, IF HE WISHES TO TRAVEL AGAIN, APPLY TO THE COMPETENT AUTHORITIES OF THE NEW COUNTRY OF RESIDENCE FOR A NEW DOCUMENT. THE OLD TRAVEL DOCUMENT SHALL BE WITHDRAWN BY THE AUTHORITY ISSUNG THE NEW DOCUMENT AND RETURNED TO AUTHORITY WHICH ISSUED IT.»:

4. Փաստաթղթի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը հայերենով և անգլերենով: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ)» բառերը հայերենով և անգլերենով:

5. Փաստաթղթի 2-րդ էջում ամրագրվում են հետևյալ տվյալները՝

1) ազգանունը, անունը (անգլերենով).

2) սեռը (անգլերենով).

3) ծննդյան վայրը (անգլերենով).

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) փաստաթուղթը տալու ամսաթիվը.

6) փաստաթղթի վավերականության ժամկետը.

7) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը)՝ անգլերենով.

8) քարտը տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը.

9) անձի ստորագրությունը.

10) լուսանկարը.

11) փաստաթղթի սերիան և համարը.

12) փաստաթուղթը տրամադրած երկրի ծածկագիրը.

13) փաստաթղթի տիպը (նշվում է «P» ծածկագիրը).

14) էլեկտրոնային անձնագրի նշանը:

6. Փաստաթղթի 3-րդ էջում ամրագրվում են հետևյալ տվյալները՝

1) ազգանունը, անունը, հայրանունը (հայերենով).

2) սեռը (հայերենով).

3) քաղաքացիությունը (հայերենով).

4) ծննդյան վայրը (հայերենով).

5) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

6) փաստաթուղթը տալու ամսաթիվը.

7) փաստաթղթի վավերականության ժամկետը.

8) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը)՝ հայերենով.

9) քարտը տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը.

10) փաստաթղթի սերիան և համարը:

7. Փաստաթղթի 4-րդ և 5-րդ էջերը նախատեսված են նշումներ կատարելու, իսկ 6-րդ էջից 40-րդ էջերը՝ օտարերկրյա պետությունների կողմից տրված մուտքի վիզաները փակցնելու, ինչպես նաև պետական սահմանը հատելիս իրավասու մարմնի կողմից մուտքի և ելքի վերաբերյալ նշումների համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան