ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2016 թվականի N 547-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 978-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրով նախատեսված համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 135-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ա որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|