Գլխավոր տեղեկություն
Համար
N 541-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2016 թվականի N 541-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 525-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1066-Ա և 2011 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 519-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 682-Ա որոշումների 2-րդ կետերի 1-ին ենթակետերում «Կարեն Ճշմարիտյանին» բառերը փոխարինել «Արծվիկ Մինասյանին» բառերով, իսկ 3-րդ ենթակետերում «Ալեքսանդր Ավետիսյանին» բառերը` «Արմեն Այվազյանին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 528-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1068-Ա որոշման 2-րդ կետի`

1) 1-ին ենթակետում «Կարեն Ճշմարիտյանին» բառերը փոխարինել «Արծվիկ Մինասյանին» բառերով.

2) 3-րդ ենթակետում «պետի պաշտոնակատար Ա. Ավետիսյանին» բառերը փոխարինել «պետ Ա. Այվազյանին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 5-ի «Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 734-Ա որոշման 2-րդ կետի`

1) 1-ին ենթակետում «Կարեն Ճշմարիտյանին» բառերը փոխարինել «Արծվիկ Մինասյանին» բառերով.

2) 2-րդ ենթակետում «Զոհրաբ Մնացականյանին» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին» բառերով.

3) 3-րդ ենթակետում «Ալեքսանդր Ավետիսյանին» բառերը փոխարինել «Արմեն Այվազյանին» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 11-ի «Առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1031-Ա որոշման հավելվածում «Վ. Ավանեսյան» բառերը փոխարինել «Ա. Մինասյան» բառերով, իսկ «Ա. Ավետիսյան» բառերը` «Ա. Այվազյան» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1308-Ա որոշման 2-րդ կետի`

1) 1-ին ենթակետում «Կարեն Ճշմարիտյանին» բառերը փոխարինել «Արծվիկ Մինասյանին» բառերով.

2) 3-րդ ենթակետում «գլխավոր մասնագետ Հասմիկ Սարգսյանին» բառերը փոխարինել «պետ Արմեն Այվազյանին» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալներն այլ երկրների իրավասու մարմիններին փոխանցելու վերաբերյալ դրույթներ պարունակող միջազգային պայմանագրերն ուսումնասիրելու և իրավիճակի վերլուծություն կատարելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 373-Ա որոշման հավելվածում «Լ. Ամիրջանյան-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ս. Աբգարյան-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 22

Երևան