Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-189-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2005-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.03/55(645) Հոդ. 1286
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
28.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը


ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ և 103-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում.

ա) դատարաններում պետության գույքային շահերի պաշտպանության՝ 10 մլն դրամ հայցագինը գերազանցող, բարդ գործերով, մի քանի պետական մարմինների կողմից կամ պետության կենսական շահերին առնչվող հայց ներկայացվելու, ինչպես նաև պետության գույքային շահերին առնչվող՝ ընդդեմ պետական մարմինների ներկայացված նույնաբնույթ հայցի (հակընդդեմ հայցի) և դրանց քննության արդյունքների մասին հաղորդում՝ եռօրյա ժամկետում,

բ) անհրաժեշտության դեպքում, հայց հարուցելու միջնորդություն՝ մինչև սույն կետի «ա» ենթակետում նշված բնույթի հայց ներկայացնելը,

գ) հաշտության համաձայնության պայմանները՝ նախքան պետության գույքային շահերին առնչվող քաղաքացիական գործերով հաշտության համաձայնություն կնքելը,

դ) պետության գույքային շահերին առնչվող, սակայն առանց պետական համապատասխան մարմնի մասնակցության քննված գործերով կայացված դատական ակտերի վերաբերյալ տեղեկություններ՝ եռօրյա ժամկետում։

2. Պետական մարմնի մասնակցությամբ վարչական վարույթի կամ ոչ գույքային այլ բնույթի դատավարության ընթացքում պետության նկատմամբ սույն հրամանագրի 1-ին կետի պահանջները բավարարող գույքային պահանջ ներկայացվելու, ինչպես նաև սկսված գույքային բնույթի քաղաքացիական գործերով դատաքննության ընթացքում նույն կետի պահանջները երևան գալու դեպքերում պետական մարմինը պարտավոր է դատարանին միջնորդել հայտարարելու ընդմիջում և սույն հրամանագրի 1-ին կետին համապատասխան իրազեկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ստացված հաղորդումների քննարկման արդյունքների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին իրազեկում է տասնօրյա ժամկետում, իսկ դատական ակտերի բողոքարկման հարցը քննարկելու դեպքում՝ մեկամսյա ժամկետում:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
     Նախագահ
              

Ռ. Քոչարյան

 

2005 թ. հոկտեմբերի 28
   Երևան
 ՆՀ-189-Ն



 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, ՆՀ-226-Ն 09.04.2018, ՆՀ-189-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան