Գլխավոր տեղեկություն
Համար
N 736-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2016-17.05.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2016 թվականի N 736-Ա

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ 86-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. օգոստոսի 11

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
օգոստոսի 11-ի N 736-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2016 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
փետրվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2016 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Ազգային դեղամատյանը հրապարակելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2016 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2016 թ.
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 9-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
հունվարի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

«Դեղերի զուգահեռ ներմուծման կարգն ու առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

«Դեղի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, դեղի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկը, ինչպես նաև դեղի գրանցումը, վերագրանցումը մերժելու, կասեցնելու, ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
փետրվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

9.

«Մասնագիտական դիտարկման և այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
փետրվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

10.

«Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
փետրվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

11.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
փետրվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

12.

«Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2017 թ.
փետրվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

13.

«Անասնաբուժական դեղատների գործունեությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2017 թ.
փետրվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

14.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
մայիսի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

15.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
մայիսի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

16.

«Դեղերի և դեղանյութերի արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման, պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի տրամադրման կարգերը, ինչպես նաև դեղերի արտադրության լիցենզավորման նպատակով փորձաքննության իրականացման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և 2013 թվականի սեպտեմբերի 23-ի N 1089-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
հունիսի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

17.

«Մեծածախ իրացման լիցենզիա ստացած մատակարարի հավաստագրման նպատակով մասնագիտական դիտարկման և հավաստագրի տրամադրման կարգը, ինչպես նաև մեծածախ իրացման լիցենզավորման նպատակով փորձաքննության կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
հուլիսի 1-ին
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

18.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
մայիսի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

19.

«Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
օգոստոսի 1-ին
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

20.

«Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
օգոստոսի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

21.

«Կլինիկական փորձարկումների թույլտվության տրամադրման, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող փորձաքննության կարգերը և պահանջվող փաստաթղթերի ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 24-ի N 63 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2017 թ.
նոյեմբերի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

22.

«Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ դեղերի փոխհատուցման և հատկացման կարգը սահմանելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թ.
մարտի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

23.

«Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թ.
ապրիլի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

24.

«Դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կազմավորման կարգը, անդամների առավելագույն թիվը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թ.
մայիսի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

25.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2017 թ.
փետրվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան