Գլխավոր տեղեկություն
Համար
N 895
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.06.2016-19.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.18/54.1 Հոդ.773
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2001

040.0895.24.09.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 սեպտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2001 թվականի N 895
քաղ. Երևան

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 5-րդ և 11-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ, 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 18-րդ բաժնի 8-րդ կետերով.

4) (ենթակետն ուժը կորցրել է  26.05.16 N 537-Ն)

5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով.

6) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` աղյուսակի 11-րդ բաժնի 1-ին կետով և 16-րդ բաժնով.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 17-րդ բաժնով.

8) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 18-րդ բաժնի 1-ին կետով.

9) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 2-րդ բաժնի 1-ին կետով.

10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.

11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` աղյուսակի 12-րդ բաժնով.

12) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 1-ին և 2-րդ կետերով:

(1-ին կետը խմբ., լրաց. 12.11.01 N 1093, փոփ. 22.11.01 N 1156, լրաց. 20.06.02 N 863-Ն, խմբ., փոփ. 23.04.03 N 438-Ն, խմբ. 26.06.03 N 819-Ն, լրաց. 29.04.04 N 589-Ն, 17.03.05 N 332-Ն, խմբ. 19.05.05 N 610-Ն, 25.05.05 N 677-Ն, լրաց. 15.09.05 N 1506-Ն, խմբ. 09.02.06 N 103-Ն, լրաց. 22.09.06 N 1446-Ն, փոփ. 28.09.06 N 1371-Ն, լրաց. 02.11.06 N 1566-Ն, 05.04.07 N 404-Ն, փոփ. 06.07.07 N 778-Ն, փոփ., լրաց. 08.10.08 N 1143-Ն, խմբ. 05.02.09 N 114-Ն, 19.03.09 N 306-Ն, 26.02.09 N 196-Ն, փոփ., լրաց. 22.10.09 N 1218-Ն, փոփ., խմբ. 11.03.10 N 219-Ն, լրաց. 19.08.10 N 1049-Ն, խմբ. 18.03.11 N 246-Ն, փոփ. 15.12.11 N 1767-Ն, լրաց., փոփ. 28.06.12 N 787-Ն, փոփ. 30.08.12 N 1100-Ն, 30.08.12 N 1097-Ն, 12.12.13 N 1407-Ն, փոփ. խմբ. 22.05.14 N 536-Ն, փոփ., լրաց. 09.10.14 N 1097-Ն, խմբ., փոփ. 26.05.16 N 537-Ն)

2. (կետն ուժը կորցրել է  26.05.16 N 537-Ն)

3. (կետն ուժը կորցրել է  26.05.16 N 537-Ն)

4. Սահմանել, որ լիցենզիաների ձևերը սահմանվում են համապատասխան լիցենզավորման կարգերով:

(4-րդ կետը փոփ. 26.05.16 N 537-Ն)

4.1. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից բժշկական ու դեղագործական մասնագիտությունների գծով տրված բարձրագույն և միջին մասնագիտական կրթական գործունեության լիցենզիաների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(4.1-ին կետը լրաց. 29.06.06 N 924-Ն)

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել և սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին ու գերատեսչություններին տրամադրել լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը:

6. Սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին և գերատեսչություններին`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրության հիման վրա 15-օրյա ժամկետում հաստատել լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները.

բ) մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան լիցենզավորման կարգերը:Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգը և Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու ժամկետները սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

գ) (ենթակետն ուժը կորցրել է 26.06.03 N 819-Ն)

(6-րդ կետը լրաց. 30.04.02 N 481, փոփ. 26.06.03 N 819-Ն)

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 24-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան