Գլխավոր տեղեկություն
Համար
N 118-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2016-12.10.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.15/47(1227) Հոդ.149
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.05.2016
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016175

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

18 մայիսի 2016 թ.

ք. Երևան

N 118-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 47-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` փոխկապակցումը դա միևնույն կամ տարբեր էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողների կողմից օգտագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու ցանցերի ֆիզիկական և տրամաբանական կապակցումն է, որի արդյունքում մեկ ծառայություն մատուցողի օգտագործողները հնարավորություն են ունենում տեղեկատվություն փոխանակել միևնույն կամ մեկ այլ ծառայություն մատուցողի օգտագործողների հետ կամ էլ հասանելիություն ստանալ մեկ այլ ծառայություն մատուցողի ծառայություններին, և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետը, 37-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 7-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարների օգտագործմամբ ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 24-ի «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորների ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցը հաստատելու մասին» N 47-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
 կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի մայիսի 18-ի
N 118-Ն որոշմամբ

 

Շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարների օգտագործմամբ ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույց

 

N

Փոխկապակցման ծառայության տեսակը

Փոխկապակցման ծառայության
վճարների չափը
(առանց ավելացված
արժեքի հարկի)

մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը

2016 թվականի
հուլիսի 1-ից հետո

1.

Ամրակցված կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում շարժական կապի ցանցում պիկ ժամերին (07։00 - 23։00, դրամ/րոպե)

11,40

9,4

2.

Ամրակցված կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում շարժական կապի ցանցում ոչ պիկ ժամերին (23։00 - 07։00, դրամ/րոպե)

11,40

9,4

3.

Շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում ամրակցված կապի ցանցում (դրամ/րոպե)

9,00

9,00