ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 30 |
քաղ. Բուրաբայ |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ)
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 42-րդ կետով նախատեսված ազատականացման ծրագրերը նախապատրաստելու նպատակով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված), «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 59-րդ կետի, «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրամադրած տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կիրականացվի ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստել ազատականացման ծրագրեր՝ նշելով սույն Որոշմամբ հաստատված ցանկում նշված ոլորտներում (ենթաոլորտներում) ծառայությունների միասնական շուկայի ձևավորման հստակ ժամկետները (անցումային շրջանի):
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը սույն Որոշման 2-րդ կետում նշված ազատականացման ծրագրերը ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ սույն Որոշմամբ հաստատված ցանկում նշված ծառայությունների ոլորտներում (ենթաոլորտներում) ստեղծել աշխատանքային խմբեր՝ սույն Որոշումն իրականացնելու նպատակով:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: