Գլխավոր տեղեկություն
Համար
N 1532-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.29/90(1179).1 Հոդ.1186.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1532-Ն

 

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ DVB-T2 ՍՏԱՆԴԱՐՏԻ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1208-Ն որոշման 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի (այսուհետ` օգնություն) բաշխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման անձնագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին տրամադրել 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների վերաբերյալ ամփոփ տվյալները` ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների).

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին) տրամադրել 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների ցուցակը:

(2-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ կազմակերպել օգնության փոխադրման աշխատանքների իրականացումը մինչև մարզկենտրոններ.

2) վերահսկել, համակարգել և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ) հետ համատեղ կազմակերպել բեռնաթափման, ինչպես նաև բաշխման աշխատանքների իրականացումը.

3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 239 հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր` նախարարության համակարգի խնամք տրամադրող կազմակերպությունների շահառուներին բաշխելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել 2000 հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին)՝ ապահովել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) կողմից օգնության բաշխումը` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ DVB-T2 ՍՏԱՆԴԱՐՏԻ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի (այսուհետ` օգնություն) բաշխման հետ կապված հարաբերությունները:

2. Օգնության բաշխումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների (համաձայնությամբ) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները (այսուհետ` տարածքային մարմին):

(2-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)

3. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող (որոնք միաժամանակ 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 0-ից բարձր անապահովության միավոր)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման համաձայն դեռևս DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր չստացած ընտանիքների օգնության բաշխման ցուցակները (այսուհետ` ցուցակ) մեկ օրինակից տարածքային մարմիններին տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

(3-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)

4. Ցուցակները ձևավորվում են ըստ տարածքային մարմինների և ըստ հասցեների:

5. Օգնության բաշխման անձնագիրը փակցվում է յուրաքանչյուր բաշխման կետի տեսանելի վայրում:

6. Օգնության բաշխման կետերն ընտրվում, իսկ օգնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների (համաձայնությամբ) աշխատակազմերի և տարածքային մարմինների կողմից:

(6-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)

7. Օգնությունը հատկացվում է անվճար:

8. Օգտագործելով տեղեկատվական բոլոր հնարավոր միջոցները, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների (համաձայնությամբ) և տարածքային մարմինները կատարում են օգնության բաշխման տվյալ ծրագրի իրականացման ժամկետների և պայմանների իրազեկում:

 (8-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)

9. Օգնությունը կարող է ստանալ ցուցակի մեջ ընդգրկված անձը (այսուհետ` շահառու) կամ նրա ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված չափահաս անդամներից մեկը:

10. Շահառուի կողմից օգնության ստացման անհաղթահարելի դժվարության (հիվանդության, ծերության, հաշմանդամության, անշարժունակության) դեպքում, տվյալ տարածքն սպասարկող տարածքային մարմնի իմացությամբ, օգնություն կարող է ստանալ շահառուի հետ ազգակցական կապ ունեցող այն քաղաքացին, ով տարածքային մարմին կներկայացնի իր և շահառուի անձնագրերը, շահառուի ընտանիքի սոցիալական անձնագիրը, ինչպես նաև նրա կողմից գրված օգնության ստացման մասին լիազորագիրը (առանց նոտարական վավերացման):

11. Շահառուն բաշխման կետում տարածքային մարմնի համապատասխան աշխատողին ներկայացնում է ընտանիքի սոցիալական անձնագիրը և իր անձնագիրը:

12. Օգնության բաշխման ժամանակահատվածում իր մշտական բնակության վայրից բացակայող ընտանիքը չի կարող ստանալ օգնությունը:

13. Օգնության հատկացման ժամանակ տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրի 35-րդ դաշտում գրանցվում է օգնության անձնագրի համարը և ընտանիքի անապահովության միավորը (ցուցակի «միավոր» սյունակի «նոր» ենթասյունակ), 36-րդ դաշտում «օր», «ամիս», «տարի», 37-րդ դաշտում «ԿՑՈՒՐԴ», 38-րդ դաշտում սոցիալական աշխատողի ստորագրությունը:

14. Օգնությունն ստանալուց հետո ցուցակում տարածքային մարմնի համապատասխան աշխատողի կողմից օգնություն ստացած քաղաքացու հերթական համարը վերցվում է շրջանակի մեջ: Քաղաքացին, նշելով իր անձնագրի համարը, ստորագրում է ցուցակի համապատասխան սյունակում (տողի շփոթման կամ ստորագրության ժամանակ վրիպման արդյունքում քաղաքացու կողմից սխալ սյունակում կատարված ստորագրությունը համապատասխան աշխատողի կողմից ջնջվում է կարմիր գրիչով մեկ գծով, որից հետո շահառուին առաջարկվում է ստորագրել ճիշտ սյունակում):

15. Օգնության բաշխման ժամկետը, բաշխման առաջին օրվանից հաշված, 10 աշխատանքային օր է:

16. Չբաշխված և ի պահ թողնված օգնության լրացուցիչ բաշխման համար տարածքային մարմնի պետը 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում օգնությունն ստացած ընտանիքների վերաբերյալ տեղեկատվություն և առաջարկություն մնացորդը բաշխելու վերաբերյալ (էլեկտրոնային տարբերակով, որում առաջնահերթությունը տրվում է տվյալ ամսում ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման համաձայն դեռևս DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր չստացած ընտանիքներին):

 (16-րդ կետը խմբ. 12.05.16 N 494-Ն)

17. Տարածքային մարմինները օգնության ստացման ժամանակ ճշտում են ստացված օգնության քանակի փաստացի համապատասխանությունը` բեռնագրում կատարելով համապատասխան նշումներ:

18. Փաստացի և բեռնագրով նախատեսված քանակությունների, ինչպես նաև փաթեթավորման անհամապատասխանության դեպքում, տարածքային մարմինն անմիջապես գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության մարզպետարան (Երևանի քաղաքապետարան, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարաններ), որի վերաբերյալ, մինչև բաշխման աշխատանքների սկիզբը, ընդունում է որոշում:

(18-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 12.05.16 N 494-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան
  

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման

 Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

 

Սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման

 

NN
ը/կ

Բնութագիրը

Նկարագրությունը

1.

Օգնության անվանումը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրում

2.

Իրականացնող կազմակերպությունները

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության մարզպետներ (Երևանի քաղաքապետի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարների (համաձայնությամբ), սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ (բաժիններ)

3.

Նվիրատու կազմակերպությունը

Հայաստանի Հանրապետության կառավարություն

4.

Օգնության բաշխման համար պատասխանատու կազմակերպությունը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

5.

Մեկ միավոր օգնության նկարագրությունը

DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք (կցուրդ)

6.

Օգնության մեկ միավորի ծավալը `

1 հատ

7.

Օգնության ընդհանուր ծավալը

107558 հատ

8.

Օգնություն ստանալու հավակնություն ունեցող ընտանիքներ

Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներ

9.

Օգնության տրամադրման պայմանը

անվճար

10.

Օգնության բաշխման սկիզբը

ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից

11.

Օգնության բաշխման տևողությունը

 
 

-հիմնական փուլ

10 աշխատանքային օր

 

-հաշվետվությունների փուլ

5 աշխատանքային օր

(հավելվածը փոփ. 12.05.16 N 494-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2016, N 494-Ն 26.05.2016, N 1532-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան