Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 30
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

30 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 30

քաղ. Մոսկվա

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՈՐՊԵՍ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված որոշ հարցերի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 22 որոշման 4-րդ կետի 6-րդ պարբերության իրականացման մասին Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում մշակել ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները ճշտելու տարբերակները՝ ելնելով Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնից՝ անդամ պետությունների կողմից կիրառվող առգրավումների հաշվառման նկատմամբ միասնական մոտեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առաջարկություններից։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին զեկուցել սույն Կարգադրության 1-ին կետի կատարման ընթացքի մասին:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան