Գլխավոր տեղեկություն
Համար
N 165
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.1995-15.01.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
31.03.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 1995 թվականի N 165

 

քաղ. Երևան

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել`

ա) հացի մանրածախ գին` 1 կգ 75 դրամ, ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը.

բ) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների անվանացանկը, սակագները և սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի:

2. 1995 թվականի ապրիլի 15-ից ներքաղաքային տրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագինը սահմանել 20 դրամ:

3. Սահմանել, որ`

ա) յուրաքանչյուր 1 տոննա հացի իրացումից առաջացած հասույթից 47000 դրամը մուծվում է հանրապետական բյուջե, համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության կողմից սահմանվող կարգի.

բ) հաց թխող ձեռնարկությունների կողմից հացի արտադրությունից գոյացած փաստացի շահույթից` 10 տոկոս շահութաբերության մակարդակը գերազանցող գումարները մուծվում են հանրապետական բյուջե, իսկ փաստացի կրած վնասի փոխհատուցումը կատարվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու պարենի և մթերումների նախարարության կողմից սահմանված կարգի.

գ) հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու մինչև սպառողը փոխադրումը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության, պարենի և մթերումների նախարարության, Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1995 թվականի ապրիլի 1-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.

բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և բոլոր սպառող ձեռնարկություններն ապահովել նշված գնացուցակով:

5. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճարի, ներհանրապետական հեռախոսային կապի, հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ երկրներ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) հեռագրային կապի և փոստային կապի սակագներ:

6. Իրավունք վերապահել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել իրենց ձեռնարկությունների կողմից մատուցվող կոյուղու ծառայությունների սակագներ:  

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման բարելավման միջոցառումների մասին» N 163 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Թույլատրել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար սահմանել խմելու ջրի մատակարարման միասնական միջինացված սակագներ:

Սակագները սահմանելիս, բնակչությանը խմելու ջրի մատակարարումից առաջացած վնասները ծածկելուց հետո, շահութաբերության մակարդակն ընդունել մինչև 15 տոկոս»:

8. Իրավունք վերապահել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 1995 թվականի հունիսի 1-ից իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար սահմանել բնակելի շենքերի ջեռուցման, տաք ջրամատակարարման, բնակվարձի և կենցաղային աղբի տեղափոխման սակագներ:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 468 որոշման 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերը, 1994 թվականի նոյեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող հացի մանրածախ գնի փոփոխման մասին» N 553 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 1995 թ.

մարտի 31-ի N 165 որոշման

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

Անվանացանկը

Սահմանային գործակիցները` գործող սակագների նկատմամբ

Սահմանային շահութաբերության չափը` տոկոսներով

Բնակչությանն իրացվող կերակրի աղ

-

առանց փոփոխության

Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում

բնակվելու համար վարձը*

առանց փոփոխության

 

Ուսանողական հանրակացարաններում
բնակվելու համար վարձը

առանց փոփոխության 

 

Ջրախողովակից օգտվելու ծառայություն

   

այդ թվում`

   

հանրապետություն (բացի

քաղ. Երևանից)

5,5

 

քաղ. Երևան

9,3

 

Բնակելի շենքերի ջեռուցում

առանց փոփոխության

 

Տաք ջրամատակարարում

առանց փոփոխության

 

Կենցաղային աղբի տեղափոխում

առանց փոփոխության

 
Բնական գազ

-

առանց փոփոխության

 

______________________

* - Սեփականաշնորհված բնակարանների տերերը բնակարանային վարձ չեն մուծում:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ