Գլխավոր տեղեկություն
Համար
N 45
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.11.2017-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

26 հոկտեմբերի 2017 թվականի N 45

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՆԻՍՏԻ N 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի նիստի N 4 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած «Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը «պլանի» բառից հետո լրացնել «և ջրավազանային կառավարման պլանի միջոցառումների ծրագրի» բառերով.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հավանություն տալ`

1) Եվրամիության ջրային նախաձեռնության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաղադրիչի ազգային քաղաքականության երկխոսության ներքո նախատեսված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության և Եվրամիության ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայն մշակված ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ջրավազանային կառավարման պլանի միջոցառումների ծրագրի բովանդակությանը` համաձայն N 2 հավելվածի:».

3) որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.

«3. Ջրավազանային կառավարման պլանը մշակվում է վեց տարի ժամկետով, ինչից հետո այն ենթակա է վերանայման:».

4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 2

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թ.
հոկտեմբերի 26-ի նիստի N 45
արձանագրային որոշման

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թ.
փետրվարի 3-ի նիստի N 4
արձանագրային որոշման»

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թ.
հոկտեմբերի 26-ի նիստի N 45
արձանագրային որոշման

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թ.
փետրվարի 3-ի նիստի N 4
արձանագրային որոշման»