ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2017 թվականի N 1253-Ա
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր գերատեսչության գործառույթների պատշաճ իրականացումը հստակ ձևակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ յուրաքանչյուր գերատեսչության գործառույթների պատշաճ իրականացման վերաբերյալ:
|
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
|
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. նոյեմբերի 2-ի N 1253 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Ա. Նազարյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
|
Ա. Հարությունյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
|
Տ. Ղարիբյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
|
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր |
|
Ս. Հայրապետյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ- ավագ տեսուչ |
|
Ս. Կյուրեղյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության մարտական պատրաստվածության բաժնի պետ |
|
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ |
|
Ա. Թարզյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակար |
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|