Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 49
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

12 մայիսի 2015 թվականի

թիվ 49

քաղ. Մոսկվա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Դրույթի 7-րդ կետի, 43-րդ կետի 2-րդ ենթակետը և 44-րդ կետը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելվածը), ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» թիվ 105 որոշումը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի հունիսի 7-ի «Տրանսպորտի և ենթակառուցվածքի խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 70 որոշման 2-րդ կետի 3-րդ պարբերությունն ու 3-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2012 թվականի հունիսի 28-ի «Բնական մենաշնորհների խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 97 որոշման 3-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ««Տրանսպորտի և ենթակառուցվածքի խորհրդատվական կոմիտեի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 7-ի թիվ 70 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 2013 թվականի փետրվարի 19-ի թիվ 20 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի օգոստոսի 27-ի «Տրանսպորտի և ենթակառուցվածքի խորհրդատվական կոմիտեի կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 179 որոշումը.

«Բնական մենաշնորհների խորհրդատվական կոմիտեի կառուցվածքի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի առանձին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման 1-ին կետը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո