ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 84 |
քաղ. Մոսկվա |
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻՆ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻՆ, ՀՐԹԻՌԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ ԵՎ ՄԱԶՈՒԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 013/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 826 որոշմամբ ընդունված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավային վառելիքին, հրթիռային շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 013/2011) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 3.2 կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ իրացման դեպքում վառելիքի անվանման, մակնիշի, այդ թվում` բնապահպանական դասի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տեղադրվի սպառողների համար հասանելի վայրերում: Վառելիքի բաշխիչ սարքավորումների վրա տեղադրվում և դրամարկղային կտրոնների վրա արտացոլվում է վառելիքի մակնիշի վերաբերյալ տեղեկատվություն»:
բ) 4.5 կետի առաջին պարբերության մեջ «Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով:
գ) 7.3 կետում.
առաջին պարբերության մեջ «տարածքում» բառից առաջ լրացնել «և Ղրղզստանի Հանրապետության» բառերով, «2016 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 1-ից» բառերով,
երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության` մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը.»,
հինգերորդ պարբերության մեջ «մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով,
հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Ղրղզստանի Հանրապետության` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը.»,
յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության` մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը.»,
իններորդ պարբերության մեջ «մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը» բառերով,
տասներորդ պարբերության մեջ «ոչ ուշ, քան 2016 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «և Ղրղզստանի Հանրապետության` ոչ ուշ, քան 2018 թվականի հունվարի 1-ը» բառերով:
դ) 7.4 կետում.
առաջին պարբերության մեջ «տարածքում» բառից առաջ լրացնել «և Ղրղզստանի Հանրապետության» բառերով, «2016 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 1-ից» բառերով,
երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության` 2016 թվականի հունվարի 2-ից.»,
երրորդ պարբերության մեջ «2016 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 1-ից» բառերով,
երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Ղրղզստանի Հանրապետության` 2018 թվականի հունվարի 1-ից.»,
հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության` մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը.»,
ութերորդ պարբերության մեջ «ոչ ուշ, քան 2016 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «և Ղրղզստանի Հանրապետության` ոչ ուշ, քան 2018 թվականի հունվարի 1-ը» բառերով:
ե) 4-րդ հավելվածում ** ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«** Ռուսաստանի Դաշնության համար չափաքանակը սահմանվում է 2015 թվականի հունվարի 1-ից, Ղրղզստանի Հանրապետության համար` 2017 թվականի հունվարի 1-ից, Բելառուսի Հանրապետության համար` 2019 թվականի հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետության համար` 2019 թվականի հունվարի 1-ից:»:
2. Սահմանել, որ ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ իրացման դեպքում վառելիքի անվանման, մակնիշի, այդ թվում` բնապահպանական դասի վերաբերյալ տեղեկատվության տեղադրման նկատմամբ ներկայացվող պահանջները, որոնք պարունակվում են տեխնիկական կանոնակարգի 3-րդ հոդվածի 3.2 կետի չորրորդ պարբերության մեջ և սահմանվել են մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը, գործում են մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը:
3. Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների կառավարություններին` սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել լիազորված մարմինների հսկողությունը (վերահսկողությունը) շրջանառության մեջ դրված արտադրանքի նկատմամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|