Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 87
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.12.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 87

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

О. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 87 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի օգոստոսի 24-ի ««Պետական (մունիցիպալ) գնումների մասին» համաձայնագրի կատարման նպատակով Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի մեկ անդամ պետության կողմից (Բելառուսի Հանրապետություն կամ Ռուսաստանի Դաշնություն) Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի մյուս պետության (Բելառուսի Հանրապետություն կամ Ռուսաստանի Դաշնություն) օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման մասին» թիվ 70 որոշման 3-րդ կետում ««Պետական (մունիցիպալ) գնումների մասին» համաձայնագրի կատարման նպատակով Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի մեկ անդամ պետության կողմից Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցերով աշխատանքային խմբին՝ Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XXII բաժնի կատարման նպատակով մեկ անդամ պետության կողմից Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցերով աշխատանքային խմբին» բառերով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի ««Պետական (մունիցիպալ) գնումների մասին» համաձայնագրի կատարման նպատակով Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման ապահովմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 95 որոշման մեջ՝

ա) 1-ին կետում ««Պետական (մունիցիպալ) գնումների մասին» համաձայնագրի կատարման նպատակով Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի մեկ անդամ պետության կողմից Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի մյուս պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցերով աշխատաքային խմբի» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XXII բաժնի կատարման նպատակով մեկ անդամ պետության կողմից Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցերով աշխատանքային խմբի» բառերով.

բ) «Պետական (մունիցիպալ) գնումների մասին» համաձայնագրի կատարման նպատակով Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի մեկ անդամ պետության կողմից Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի՝ նշված որոշմամբ հաստատված կազմի անվանումը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XXII բաժնի կատարման նպատակով մեկ անդամ պետության կողմից Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմ»։