Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.01.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2015 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական համայնքի Միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)` 2010 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 60 որոշմամբ հաստատված` Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգի իրականացման շրջանակներում և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական համագործակցության մասին արձանագրության 3-րդ և 30-րդ կետերին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 3 հավելված)` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող` արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոնները:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ են

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27–ի

թիվ 5 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ