ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2016 թվականի N 460-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 51-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման NN 1, 2, 3, 4 հավելվածներում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում «2016 թվականի սեպտեմբերի» բառերը փոխարինել «2017 թվականի հոկտեմբերի» բառերով.
3) որոշման N 2 հավելվածում և N 3 հավելվածի 2-րդ կետում «2016 թվականի» բառերը փոխարինել «2018 թվականի» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|