ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրով հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) խորհրդի կազմից հանել`
Ֆիլիպ Վեսսերոնին |
Միջուկային արդյունաբերության և անվտանգության ինստիտուտի տնօրեն (Ֆրանսիա) |
Վլադիմիր Ասմոլովին |
Ատոմային էներգիայի նախարարի տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն) |
բ) խորհրդի կազմում ընդգրկել`
Բերնար Գեսդոնին |
Միջուկային առաջնային նախագծերի մշակման և ներդրման ղեկավար («Ֆրամատոմ», Ֆրանսիա) |
Իվան Կամենսկուն |
Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն): |
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|