ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2015 թվականի N 835-Ա
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի`
Հաստատել`
1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի պահեստային կազմը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 15 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 15-ի N 835-Ա որոշման |
Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է. Վիրապյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (հանձնաժողովի նախագահ)
|
Վ. Պողոսյան |
- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)
|
Ա. Պողոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ |
Վ. Ավակովա
|
- «ԱՄՔՈՐ/Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ) |
Ե. Շատվորյան
|
- «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ) |
Հ. Էդիլյան
|
- «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ) |
Ս. Երանոսյան
|
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 01.06.16 N 453-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 15-ի N 835-Ա որոշման |
Պ Ա Հ Ե Ս Տ Ա Յ Ի Ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գյունաշյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Մանուկյան | - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Դ. Ավետյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ |
Ի. Սիմոնյան | - «ԱՄՔՈՐ/Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ն. Մնացականյան | - «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Գ. Շահինյան | - «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Մելքումյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.05.2021, N 513-Ա | 13.05.2021, N 835-Ա | |
10.04.2017, N 350-Ա | 11.04.2017, N 835-Ա | |
01.06.2016, N 453-Ա | 02.06.2016, N 835-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|