Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-91-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.25/32(404) Հոդ.588
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՆՀ-74-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՆՀ-74-Ն հրամանագրի 1-ին կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«Սահմանել, որ արտակարգ իրավիճակների վարչությունը և ջրային տնտեսության պետական կոմիտեն տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ են»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
            Նախագահ            


Ռ. Քոչարյան

 

2005 թ. մայիսի 20
   Երևան
    ՆՀ-91-Ն