Գլխավոր տեղեկություն
Համար
N 527-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2016.06.08/4(79) Հոդ.500
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2016 թվականի N 527-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 23,500.0 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`

1) Թումանյանի համայնքի Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքի վերանորոգման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 11,640.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 360.0 հազ. դրամ.

2) Թումանյանի համայնքի Թումանյան քաղաքի 3-րդ փողոցի Նոր Միկրոշրջանի N 4 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 11,155.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 345.0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացնել 31,200.0 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի`

1) Ոսկեվանի համայնքի ճանապարհների ասֆալտապատման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 19,400.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 600.0 հազ. դրամ.

2) Ջուջևանի համայնքի ջրագծի կառուցման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 8,245.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 255.0 հազ. դրամ.

3) Տավուշի մարզի Զորականի համայնքի դպրոցի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 2,700.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 30

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 26-ի N 527-Ն որոշման

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 26-ի N 527-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան