Basic information
Number
N 123-Ն
Type
Համատեղ հրաման
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (11.11.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.03.17/6(485) Հոդ.96
Enactment organisation
Ֆինանսների նախարար
Enactment date
14.02.2014
Signing organisation
Ֆինանսների նախարար
Signing date
14.02.2014
Effective date
27.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11414115

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 


14 փետրվարի 2014 թ.

N 123-Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ


19 փետրվարի 2014 թ.

N 11-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՂՆԱՀԱՐԿԵՐՈՒՄ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման 5-րդ կետի դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) կողմից սպասարկվող շենքերում և շինություններում` Կարգի 15-րդ կետով սահմանված վարձավճարի (այսուհետ՝ Սկզբնական վարձավճար) 100 տոկոսը հատկացվում է ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվին:

2) ՊՈԱԿ-ի կողմից չսպասարկվող շենքերում և շինություններում Սկզբնական վարձավճարի 90 տոկոսը հատկացվում է տվյալ շենքը, շինությունը սպասարկող կազմակերպությանը (եթե այդպիսին առկա է) կամ իրավասու մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով բացված արտաբյուջետային հաշվին, իսկ 10 տոկոսը՝ ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվին:

3) Կարգի 16-րդ կետի համաձայն հաշվարկված՝ պայմանագրով սահմանված վարձավճարի և Սկզբնական վարձավճարի մեծության դրական տարբերության 10 տոկոսը հատկացվում է ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվին, 40 տոկոսը՝ տվյալ շենքը, շինությունը սպասարկող կազմակերպություններին (եթե այդպիսիք առկա են) կամ իրավասու մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով բացված արտաբյուջետային հաշվին, իսկ 50 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վարձավճարների» թիվ 900005220919 հաշվին:

4) Կապի օպերատորների կողմից ամսական վարձավճարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանում բացված «Կապի օպերատորների կողմից վարձավճարների փոխանցման դեպոզիտ (ժամանակավոր)» թիվ 900008000086 հաշվին: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դեպոզիտ (ժամանակավոր) հաշվից սույն կետի 1, 2 և 3 ենթակետերով սահմանված կարգով իրականացնում է ամսական վարձավճարի բաշխում:

(1-ին կետը լրաց. 31.01.15 N 33-Ն)

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Անդրեյ Սիմոնյանին:

(2-րդ կետը փոփ. 31.01.15 N 33-Ն, 04.10.17 N 502-Ն)

 

ՀՀ ֆինանսների նախարար

 



Դ. Սարգսյան

ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետ


Ա. Սահակյան

Change History
Changing Act Corresponding incorporation
04.10.2017, N 502-Ն 11.11.2017, N 123-Ն
31.01.2015, N 33-Ն 12.03.2015, N 123-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation