ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2016 թվականի N 238-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 562-Ա որոշման հավելվածում «Ա. Խաչատրյան-ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Մելքոնյան-ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնակատար» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 31 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|