ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2016 թվականի N 639-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 15-ի N 375-Ն որոշման 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 375-Ն որոշման N 1 հավելվածում «10.09.02.02. Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի գծով կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» և «- Այլ նպաստներ բյուջեից» տողերի 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակներում «1,350.0», «2,700.0», «4,410.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «7596.0», «15192.0», «23148.0» թվերով.
2) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» և «- Այլ նպաստներ բյուջեից» տողերի 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակներում «93,538.0», «166,132.0», «238,726.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «87292.0», «153640.0», «219988.0» թվերով:
3. Սահմանել որ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման N 11 հավելվածում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ծախսային ծրագրերով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ համաձայն N 4 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ համաձայն N 5 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման N 12 հավելվածում բաժին 03, խումբ 02, դաս 01, Փրկարար ծառայություն «1. Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում», «2. Նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանում» և բաժին 07, խումբ 01, դաս 01, Դեղագործական ապրանքներ «1. Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրերով նախատեսված գնումների պլանի կատարող համարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. հունիսի 24 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |
Հավելված N 5 |