Գլխավոր տեղեկություն
Համար
N 1382-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1382-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 73-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հաստատել Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագրի շրջանակներում «Մանրամասն նախագծման և վերահսկողության աշխատանքների» իրականացման նպատակով իրականացված բանակցային գործընթացի արդյունքները` որպես «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Արտելիա Ville & Transport» ընկերության միջև կնքված 3,006,000 եվրո պայմանագրային արժեքով (առանց հարկերի) ծրագրի ամբողջ ժամանակահատվածում` պայմանագրի ուժի մեջ մտնելու պայման:

(որոշումը փոփ. 05.05.16 N 471-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 6

Երևան