«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1916-Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց տեխնիկական պահանջների և գործունեության պայմանների հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումն ու հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով հարգորոշման ու հարգադրոշմման գործունեություն իրականացնող հաշվառված անձինք (այսուհետ` հաշվառված անձինք):
(2-րդ կետը փոփ. 19.05.16 N 520-Ն)
3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվում են հետևյալ եղանակներով`
ա) հարգորոշում թերթավոր սիլիկատային քարի վրա` հարգորոշման ասեղների և հակազդուկների միջոցով,
բ) քիմիական տարրալուծում:
4. Թերթավոր սիլիկատային (բնական և արհեստական) քարերի վրա հարգորոշման ասեղների և հակազդուկների միջոցով հարգորոշման հարգափորձման համար նախատեսված քարը պետք է լինի սև գույնի, ունենա հարթ, մանրահատիկ կառուցվածք` առանց շերտերի, ունենա բավականաչափ կարծրություն, որը կապահովի թանկարժեք մետաղի քսվածքի անհրաժեշտ խտությունը: Հարգափորձական քարը պետք է կայուն լինի թթուների (ազոտական, աղաթթու, ծծմբական) և դրանց խառնուրդների նկատմամբ:
Նախքան իրերը հարգափորձելը` հարգորոշման քարը պետք է յուղվի ընկույզի, գերչակի կամ վազելինի յուղով և չորացվի ֆիլտրե թղթով:
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը և համաձուլվածքները հարգորոշելու համար օգտագործվում են հարգափորձական ասեղներ (էտալոններ)` ըստ հաստատված հարգերի (N 1 ձև): Հարգորոշման ասեղների բռնիչների վրա պետք է դաջված լինեն հարգը և լիգատուրային քաշը: Նոր բաղադրությամբ համաձուլվածքից պատրաստված իրերի հարգորոշման ժամանակ թույլատրվում է օգտագործել պատվիրատուի կողմից տրամադրված, նշված համաձուլվածքի հարգին համապատասխան ոչ ստանդարտ հարգորոշման ասեղներ:
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման համար օգտագործվում են N 2 ձևում նշված հակազդուկները:
5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք բաղկացած են մի քանի երկրորդական և հավելյալ մասերից, հարգորոշման քարի վրա հարգորոշվում են հետևյալ կերպ`
ա) յուրաքանչյուր իրի հիմնական մասը,
բ) երկրորդական և հավելյալ մասերը հարգորոշվում են հերթականությամբ, հաջորդաբար կամ ընտրովի:
6. Հարգորոշման ներկայացված` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի այն մասերը, որոնք հնարավոր չէ հարգորոշել, հարգի համապատասխանությունը մնում է այդ իրն արտադրողի պատասխանատվության ներքո:
7. Նախքան հարգորոշումը պետք է ուշադիր զննել իրերի արտաքին տեսքը և ընտրել քարի վրա հարգորոշվող անհրաժեշտ մասը: Հարգորոշումը կատարվում է իրի հիմնական մասերում, որտեղ զոդում չկա:
8. Այն իրերը, որոնք հարգորոշման քարի վրա ստուգման ժամանակ կասկածի տեղիք են տվել, ենթարկվում են քիմիական տարրալուծման:
9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման քիմիական տարրալուծման եղանակներն են`
ա) ոսկյա իրերի և ձուլակտորների տարրալուծման կուպելավորման մեթոդ,
բ) արծաթյա իրերի և ձուլակտորների տարրալուծման տիտրման և կշռման մեթոդ,
գ) պլատին և պալադիում պարունակող իրերի և համաձուլվածքների տարրալուծման լուծման մեթոդ,
դ) ոսկի և արծաթ պարունակող թափոնի (շլիֆ) տարրալուծման լուծման մեթոդ:
10. Թանկարժեք մետաղի հարգորոշումը չպետք է հանգեցնի հետազոտվող իրի կամ դետալի էական վնասմանը: Այն դեպքում, երբ հարգորոշումը հնարավոր չէ իրականացնել առանց իրի կամ նյութի ամբողջականությունը վնասելու, ապա ներկայացված իրի քիմիական տարրալուծումը կատարվում է միայն պատվիրատուի գրավոր համաձայնությամբ` թանկարժեք իրերի ընդունման մասին դիմումի (N 3 ձև) հիման վրա:
11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերից քիմիական տարրալուծման համար նմուշները վերցվում են առնվազն 0.5 գրամ` հետևյալ մեթոդներով`
ա) մեծածավալ իրերից (ոչ սնամեջ)` քերելով կամ իրի տարբեր մասերից վերցնելով.
բ) սնամեջ, ֆիլիգրանով և փոքր մասերից զոդված իրերից` լուծմամբ, առանձին օղակների կամ ամբողջ իրի հալմամբ: Միջին հարգի որոշման համար (հիմնական համաձուլվածքը զոդանյութի հետ) իրի առանձին օղակները կամ, անհրաժեշտության դեպքում, ամբողջ իրի տարբեր մասերը ենթարկվում են տարրալուծման կամ հալման.
գ) լարերից վերցվում է 2 նմուշ` կտրելով լարի երկու ծայրից: Կոճերի վրա փաթաթված լարերից տարրալուծում կատարելու դեպքում թույլատրվում է լարի մի ծայրից վերցնել 2 նմուշ: Ընդ որում, նմուշների միջև եղած հեռավորությունը չպետք է պակաս լինի մեկ մետրից.
դ) ոսկյա, արծաթյա, պլատինե և պալադիումե ձուլակտորներից` տաշեղների տեսքով` շաղափելու միջոցով`
1000 գրամից ավելի քաշով ձուլակտորներից` վերևից և ներքևից` մինչև դրանց հաստության կեսը: Կշռուկները վերցվում են ձուլակտորի չորս անկյուններից` սկսած անկյունագծի մեկ քառորդ հեռավորության վրա (N 1 նկար),
50-1000 գրամ քաշով ձուլակտորներից` մինչև դրանց հաստության կեսը: Այս դեպքում` միայն 2 տեղից` սկսած անկյունագծի մեկ քառորդ հեռավորության վրա (N 2 նկար):
Մինչև 50 գրամ քաշով ձուլակտորներից նմուշ վերցվում է ձուլակտորների կենտրոնից` դրանց ամբողջ հաստությամբ միջանցիկ շաղափմամբ (N 3 նկար):
Եթե անկյունագծով կամ կենտրոնից նմուշներ վերցնելն անհնար է` ձուլակտորի փոքր չափերի և ոչ ճիշտ փոխդասավորության (կոնֆիգուրացիա) պատճառով, ապա նմուշներ վերցվում են այն տեղերից, որոնք ապահովում են թանկարժեք մետաղի պարունակության հնարավորինս ճշգրիտ որոշումը:
Ձուլակտորներից մանր տաշեղների ձևով` շաղափելու միջոցով փորձանմուշ վերցվում է փոքր տրամագծով շաղափի միջոցով: Ստացված տաշեղները պետք է լինեն մանրացված և մագնիսի միջոցով այլ տարրերից մաքրված:
Ձուլակտորների հարգը որոշվում է դրա տարրալուծման արդյունքների վերևի և ներքևի թվերի միջին թվաբանականով, եթե այդ արդյունքները չեն գերազանցում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համապատասխան պետական մարմնի տրամադրած թույլատրելի սահմանները:
12. Թանկարժեք մետաղներ պարունակող թափոնները, որոնք առաջանում են տարրալուծումներ և այլ հարգափորձական աշխատանքներ կատարելիս, յուրաքանչյուր հաշվետու տարվա վերջում պետք է հավաքվեն, ենթարկվեն առաջնային մշակման, տարրալուծվեն և մուտքագրվեն հարգորոշող և հարգադրոշմող կազմակերպության հաշվեկշռում:
13. Փոշենման թանկարժեք մետաղներ պարունակող թափոնից նմուշառումը կատարվում է հետևյալ ձևով`
ա) ընդհանուր քանակությունը դարձվում է բուրգի տեսքով և դրա տարբեր մասերից վերցվում է որոշակի քանակությամբ նմուշ.
բ) վերցված նմուշը խառնվում է, մանրացվում, հավասարաչափ հաստությամբ փռվում սեղանին, և ըստ ստորև ներկայացված սխեմայի կատարվում է նմուշառում, որից հետո` համապատասխան տարրալուծում:
|
|
|
||||||
|
|
|
| |||||
|
|
14. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմումը կատարվում է` ելնելով հարգորոշման քարի վրա ստացված հիմնական համաձուլվածքի և քիմիական տարրալուծման (եթե դա կատարվում է) վերջնական արդյունքներից:
Հարգադրոշմման ձևերից են`
ա) մեխանիկականը,
բ) էլեկտրակայծայինը,
գ) լազերայինը:
15. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) թանկարժեք մետաղների համար սահմանված հարգերից ցածր հարգ, պետք է հարգադրոշմվեն տվյալ հարգին ամենամոտ ցածր հարգով:
Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն թանկարժեք մետաղների համար օրենքով սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման:
16. Տարբերանիշն ու հարգադրոշմը դրվում են իրի վրա, անվանանիշի դրոշմից աջ` համապատասխան հերթականությամբ:
Հարգադրոշմ և տարբերանիշ դնելու համար նախատեսված հարթակը, ինչպես իրերի հիմնական, այնպես էլ երկրորդական ու լրացուցիչ մասերի վրա պետք է լինի արտադրողի կողմից նախապատրաստված:
17. Արտադրողները վերջնական մշակման ժամանակ պարտավոր են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմների և տարբերանիշերի դրոշմվածքները պահպանել դեֆորմացվելուց և վնասվելուց:
Եթե հարգադրոշմի և տարբերանիշի արտատիպը վնասվել է, ապա հարգորոշող և հարգադրոշմող մարմնում վերահարգորոշումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
18. Այն արտադրողները, որոնք ներկայացնում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր` զուգակցված ոչ թանկարժեք մետաղյա մասերով, պարտավոր են այդ մասերի վրա դնել «Մետաղ» դրոշմը` բացառությամբ երկաթյա զսպանակների, ներդիրների և շտիֆտների: «Մետաղ» դրոշմի բացակայության դեպքում ներկայացված իրերը չեն հարգադրոշմվում:
19. Եթե թանկարժեք մետաղներից պատրաստված իրերն անհնար է հարգադրոշմել հավաքած տեսքով, ապա արտադրողին թույլատրվում է, համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, իրերը հարգադրոշմման բերել քանդված վիճակով:
(19-րդ կետը փոփ. 19.05.16 N 520-Ն)
20. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հիմնական մասում են դրոշմվում հարգադրոշմը և տարբերանիշը:
Երկու նույնատիպ մասից բաղկացած` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի (ծխախոտի տուփեր, ականջօղեր, զույգ ճարմանդներ և այլն) երկու մասում էլ դրոշմվում են հարգադրոշմը և տարբերանիշը:
Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնց լրացուցիչ և երկրորդական մասերը հեշտ առանձնացվող են և ամրացված չեն հիմնական մասին, դրոշմվում են հարգադրոշմով և տարբերանիշով: Ամրացված և չառանձնացվող լրացուցիչ մասերը միայն հարգադրոշմվում են, իսկ հիմնական մասը դրոշմվում է հարգադրոշմով և տարբերանիշով:
21. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, որոնք բաղկացած են տարբեր հարգի թանկարժեք մետաղներից, հիմնական մասի վրա դրոշմվում են հարգադրոշմը և տարբերանիշը, իսկ լրացուցիչ մասի վրա դրոշմվում է համապատասխան հարգի հարգադրոշմը: Այն դեպքում, երբ հնարավոր չէ լրացուցիչ մասում դրոշմել հարգադրոշմ, ապա այն դրվում է հիմնական մասում` տարբերանիշի կողքին:
22. Վերականգնված և քաղաքացիների կողմից ներկայացված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգին չհամապատասխանելու դեպքում, քաղաքացու համաձայնության առկայության դեպքում, հարգադրոշմվում են ամենամոտ ցածր հարգով: Համաձայնության բացակայության դեպքում իրերը վերադարձվում են առանց հարգադրոշմման:
23. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը պետք է լինեն ընթեռնելի ու համապատասխանեն օրենքով նախատեսված պահանջներին:
24. Թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված իրերը, որոնք պատված են այլ թանկարժեք մետաղներով, պետք է հարգադրոշմվեն իրի հիմնական մետաղի հարգով:
25. Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն օրենքով սահմանված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը:
26. Հաշվառված անձը տալիս է թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերում թանկարժեք մետաղի պարունակության մասին տեղեկանք (N 4 ձև), որում նշվում են քիմիական տարրալուծման արդյունքում հետազոտվող իրերի և նյութերի անվանումները, հարգերը:
Այն դեպքում, երբ հետազոտման ընթացքում իրերի վրա հայտնաբերվում են Հայաստանի Հանրապետությունում չօգտագործվող կամ ներզոդված դրոշմանիշերի դրոշմահետքեր, անհրաժեշտ է այդ փաստը նշել տեղեկանքում:
(26-րդ կետը փոփ. 19.05.16 N 520-Ն)
27. Թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերը հարգորոշման և հարգադրոշմման համար պետք է հաշվառված անձին ներկայացվեն համաձայն N 5 ձևի դիմում-անդորրագրի, իսկ քիմիական տարրալուծման համար` համաձայն N 6 ձևի դիմում-անդորրագրի:
Ձևերը կազմվում են երկու օրինակից: Աշխատանքներն ավարտվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է պատվիրատուին, իսկ մյուսը մնում է հաշվառված անձի մոտ: NN 5 և 6 ձևերը տպագրվում են մեկ թերթի երկու երեսի վրա:
N 6 ձևի աղյուսակի 8, 9, 10, 14, 15 և 16-րդ սյունակներում նշված թվով իրերը ենթակա են վերադարձման:
(27-րդ կետը փոփ. 19.05.16 N 520-Ն)
28. Իրերը հանձնողի կողմից պետք է տեսակավորված լինեն խմբաքանակներով, որոնք պետք է համապատասխանեն հանձնման-ընդունման փաստաթղթերին:
Իրերի խմբաքանակ համարվում են նույնանուն, միատեսակ, միանման այն իրերը, որոնք ներկայացվել են արժեքների ընդունման մեկ անդորրագրով:
29. Հարգորոշման և հարգադրոշմման ներկայացվող իրերը պետք է ընդունվեն հանձնողի ներկայությամբ` կշռով, քանակով, ծավալով կամ այլ չափումներով:
Ընդունելիս և հանձնելիս թանկարժեք մետաղները կշռվում են առաջին ու երկրորդ կարգի տեխնիկական, ինչպես նաև էլեկտրոնային կշեռքներով, համապատասխան կշռաքարերով` հետևյալ ճշտությամբ`
ա) ոսկե, պլատինե, պալադիումե իրեր`
մինչև 1 կգ` |
0,01 գ, |
1 կգ և ավելի` |
0,1 գ. |
բ) ոսկու, պլատինի, պալադիումի համաձուլվածքներ, նախապատրաստվածք`
մինչև 1 կգ` |
0,01 գ, |
1 կգ և ավելի |
0,1 գ. |
գ) ոսկի (ձուլահատիկի ձևով)` |
0,01 գ. |
դ) ոսկու, պլատինի, պալադիումի ջարդոն` |
0,01 գ. |
ե) արծաթյա իրեր` |
0,1 գ. |
զ) արծաթի համաձուլվածքներ, նախապատրաստվածք, ջարդոն` |
1,0 գ: |
Կշեռքներն առնվազն տարեկան մեկ անգամ ենթակա են պարտադիր կշռաչափման:
30. Ներկայացված իրերի քաշի կամ քանակի` դիմում-անդորրագրի տվյալներին անհամապատասխանության դեպքում իրերն ընդունվում են փաստացի քաշով և քանակով, որոնք ընդունողը նշում է դիմում-անդորրագրի «Ծանոթագրություն» սյունակում, ինչը հաստատվում է ընդունողի և հանձնողի ստորագրություններով:
31. Դիմում-անդորրագրերը պահվում են հարգորոշող և հարգադրոշմող մարմնում: Ոչ ճիշտ ձևակերպված դիմում-անդորրագրերը հաշվառված անձի կողմից չեղյալ են համարվում և կարվում` ըստ հերթականության` մյուս բոլոր անդորրագրերի հետ: Հարգորոշող և հարգադրոշմող մարմնում փաստաթղթերի պահպանման ժամկետը 5 տարի է: Հարգորոշման և հարգադրոշմման աշխատանքների արդյունքները գրանցվում են դիմում-անդորրագրերի երրորդ օրինակի հակառակ կողմում և ստորագրվում աշխատանքները կատարող աշխատողների կողմից:
(31-րդ կետը փոփ. 19.05.16 N 520-Ն)
32. Հարգորոշման և հարգադրոշմման աշխատանքների կատարումից հետո` թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերը դիմում-անդորրագրի առաջին օրինակի հետ վերադարձվում են պատվիրատուին` դիմում-անդորրագրի երկրորդ օրինակի վրա հաշվառված անձի գրավոր թույլտվության առկայության դեպքում:
(32-րդ կետը փոփ. 19.05.16 N 520-Ն)
33. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերն ստացողին հանձնելիս` դիմում-անդորրագրի առաջին և երկրորդ օրինակների հակառակ կողմում դրվում է դրոշմ (կամ մակագրվում է)` «Արժեքները հանձնված են», որից հետո անդորրագրի առաջին օրինակը վերադարձվում է իրերն ստացողին: Իրերը վերադարձնելիս` դիմում-անդորրագրերին կցված բոլոր փաստաթղթերի վրա (լիազորագիր, անվանացանկ և այլն) պետք է դրվի դրոշմ (կամ մակագրվի`) «Արժեքները հանձնված են»:
34. Հաշվառված անձն իր գործունեության համար պետք է ունենա նվազագույն տեխնիկական հագեցվածություն`
ա) հարգորոշման սեղան և էտալոնային ասեղներ,
բ) հարգադրոշմման սարքավորումներ,
գ) մուֆելային վառարան (1000-1100օC տաքացնող),
դ) ջրի թորման սարք,
ե) միկրոանալիտիկ կշեռքներ,
զ) քիմիական լաբորատորիայի ամաններ,
է) անհրաժեշտ քիմիկատներ և հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ պարագաներ:
(34-րդ կետը փոփ. 19.05.16 N 520-Ն)
35. Հարգորոշման և հարգադրոշմման մարմնում եղած պահոցները, չհրկիզվող պահարանները, որտեղ պահվում են արժեքները (հարգադրոշմներ, հարգափորձական ասեղներ և այլն, իսկ առանձին դեպքերում` նաև ընդունված արժեքները) աշխատանքային օրվա վերջում կողպվում են և կնքվում այն աշխատողի անձնական կնիքով, որը պատասխանատու է արժեքների պահպանման համար:
36. Հաշվառված անձին ներկայացվող` թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի հարգորոշման ու հարգադրոշմման աշխատանքների և դրանց վճարի հաշվառումը կատարվում է հատուկ գրքում (N 7 ձև):
Տարրալուծումների հաշվառումը կատարվում է համապատասխան գրքում (N 8 ձև):
Գրքերը պետք է լինեն համարակալված, կարված և կնքված: Հարգորոշողները և հարգադրոշմողները պարտավոր են կատարել կատարված աշխատանքների օրական գրանցում: Հարգափորձական աշխատանքների հաշվառումը կատարվում է յուրաքանչյուր պատվիրատուի համար առանձին: Կատարվում է նաև հաշվառման տարանջատում` ըստ թանկարժեք մետաղների տեսակների:
(36-րդ կետը փոփ. 19.05.16 N 520-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀԱՐԳԱՓՈՐՁԱԿԱՆ ԱՍԵՂՆԵՐ
Ոսկի |
Արծաթ |
Պլատին |
Պալադիում |
372 |
795 |
890 |
490 |
375 |
800 |
900 |
500 |
413 |
825 |
940 |
840 |
416 |
830 |
950 |
850 |
497 |
855 |
||
500 |
870 |
||
580 |
875 |
||
583 |
905 |
||
585 |
920 |
||
747 |
925 |
||
750 |
955 |
||
913 |
960 |
||
916 |
994 |
||
955 |
999 |
||
958 |
|||
996 |
|||
999 |
Ձև N 2
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱԿԱԶԴՈՒԿՆԵՐԸ
1. Հակազդուկներ` ոսկու համար
1.1. Ոսկու քլորային հակազդուկ
375 հարգի (3.8% Pd պարունակող) ոսկու հարգորոշման համար օգտագործվում է ոսկու քլորային հակազդուկ, որը պարունակում է 6.0 գ/լ ոսկի:
583/585 հարգի սպիտակ ոսկու հարգորոշման համար օգտագործվում է ոսկու քլորային հակազդուկ, որը պարունակում է 18.0 գ/լ Au: 583/585 հարգի սպիտակ ոսկու հարգորոշման համար, որը պարունակում է Ni և Zn, օգտագործվում է ոսկու քլորային հակազդուկ, որը պարունակում է 27.0 գ/լ Au:
Ոսկու քլորային հակազդուկը պատրաստվում է 999.9 հարգի մետաղական ոսկուց կամ ոսկու քլորաջրածնական թթվից:
1.2. Հակազդուկ, որի հիմքում ընկած է K-ի բիքրոմատ և պղնձի քլորիդ:
Տարբեր հարգերի ոսկյա իրերի հարգորոշման համար օգտագործվում են հետևյալ բաղադրությամբ հակազդուկներ, որոնց հիմքում ընկած է K2Cr2O7 (կալիումի բիքրոմատ և CuCl2 (պղնձի քլորիդ)`
ա) |
K2Cr2O7 | - 5.0 գ, |
CuCl2 | - 10.0 գ, | |
թորած ջուր | - 100 մլ, | |
H2SO4 (d=1.83) | - 6.0 մլ. | |
բ) |
K2Cr2O7 | - 10.0 գ, |
CuCl2 | - 5.0 գ, | |
թորած ջուր | - 100 մլ, | |
H2SO4 (d=1.9) | - 9.0 մլ: |
1.3. Թթվային հակազդուկներ
NN ը/կ |
Ոսկու հարգը | Ազոտական թթու | Աղաթթու (d=1.19) | Թորած ջուր |
1. |
375 |
59.5 մլ |
- |
40.5 մլ |
2. |
416 |
66.0 մլ |
- |
34.0 մլ |
3. |
500 |
100.0 մլ |
- |
- |
4. |
583/585 |
46.0 մլ |
4 կաթիլ |
54.0 մլ |
5. |
750 |
59.3 մլ |
1.1 մլ |
39.6 մլ |
6. |
916 |
70.4 մլ |
1.3 մլ |
28.3 մլ |
7. |
958 |
78.7 մլ |
2.0 մլ |
19.3 մլ |
8. |
999 |
78.7 մլ |
2.0 մլ |
19.3 մլ |
2. Հակազդուկներ` արծաթի համար
2.1. Կալիումի բիքրոմատի հակազդուկ
Բաղադրությունը` |
կալիումի բիքրոմատ | - 9.4 գ, |
ծծմբական թթու (d=1.8) | - 6.8 մլ, | |
թորած ջուր | - 100.0 մլ: |
Հակազդուկ պատրաստելու համար K2Cr2O7-ը լուծում են թորած ջրում` ավելացնելով ծծմբական թթու:
2.2. Կալիումի հեքսաֆեռոցիանատի հակազդուկ
Հակազդուկը պատրաստելու համար պատրաստում են 2 լուծույթ`
1-ին լուծույթ` 44.0 գ կալիումի ֆեռոցիանատը լուծում են 100.0 մլ թորած ջրում:
2-րդ լուծույթ` նոսրացված ծծմբական թթու (1:4):
Հակազդուկը պատրաստում են աշխատանքից առաջ` երկու լուծույթները խառնելով հետևյալ հարաբերությամբ` 20 մլ` 1-ին լուծույթից, և 5.0 մլ` 2-րդ լուծույթից:
2.3. Ag-ի նիտրատի հակազդուկ
NN |
Արծաթի հարգը |
Արծաթի նիտրատ |
Թորած ջուր |
Ծանոթագրություն |
1. |
800 |
0.50 գ |
100.0 մլ |
Արծաթի նիտրատի |
2. |
830 |
0.52 գ |
100.0 մլ | |
3. |
875 |
2.5-3.0 գ |
100.0 մլ | |
4. |
925 |
0.77 գ |
100.0 մլ | |
5. |
960 |
0.8 գ |
100.0 մլ | |
6. |
999 |
0.83 գ |
100.0 մլ |
3. Արծաթ-պալադիումային համաձուլվածքների հակազդուկներ
Արծաթ-պալադիումային համաձուլվածքների CpIIg 810-190 և CpIIg 750-250 համար օգտագործվում են`
3.1. 750 հարգի ոսկու համար նախատեսված թթվային լուծույթ, որը նորացված է թորած ջրով` 1:1 հարաբերությամբ:
3.2. Կալիումի յոդիդի հակազդուկով, որը նախատեսված է պլատինի համար:
4. Հակազդուկներ` պլատինի համար
Հարգափորձական քարի վրա 950 հարգի պլատինե իրերի և համաձուլվածքների համար օգտագործվում են`
4.1. 958 հարգի ոսկու համար նախատեսված թթվային հակազդուկներ
4.2. Կալիումի յոդիդի հակազդուկ
Բաղադրությունը` կալիումի յոդիդ |
- 10.0 գ, |
ազոտական թթու (d=1.4) |
- 25.0 մլ, |
աղաթթու (d=1.19) |
- 75.0 մլ: |
Հակազդուկ պատրաստելու համար 10.0 գ կալիումի յոդիդը լուծում են 100.0 մլ նշված թթուների խառնուրդի մեջ:
5. Հակազդուկներ` պալադիումի համար
5.1. Հարգափորձական քարի վրա 500 հարգի պալադիումե իրերի հարգորոշման համար օգտագործվում է կալիումի յոդիդի հակազդուկ, որը նախատեսված է նաև պլատինի համար (4.2-րդ կետ):
5.2. 850 հարգի իրերի և համաձուլվածքների համար` նույն հակազդուկը (4.2-րդ կետ), որը նորացված է թորած ջրով` 3:1 հարաբերությամբ:
Ձև N 3
_________________________ |
Դ Ի Մ ՈՒ Մ
Արժեքների ________________________________________ ընդունման մասին (հարգորոշում, տարրալուծում, հարգադրոշմում և այլն) |
ումից ___________________________________________________ (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
___________________________________________________ (գործունեության իրականացման վայրը կամ բնակության վայրը) |
NN |
Մետաղի |
Իրի անվանումը |
Թիվը |
Քաշը |
Ծանոթագրություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
Իրեր (իր) ներկայացնող |
_____________ |
_____________ |
_____ __________________ 200 թ. |
(ձևը փոփ. 19.05.16 N 520-Ն)
Ձև N 4
_________________________ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման N ___ հաշվառված անձը քիմիական տարրալուծման հիման վրա հաստատում է թանկարժեք մետաղների հետևյալ պարունակությունը իրերում (ձուլակտորների, տաշեղների, զարդերի և այլն), որոնք ներկայացված են ___ __________ 200 թ.
_________________________________________________________________ |
NN |
Իրի անվանումը |
Կշռուկների |
Պարունակությունը (հարգը) | |||
ոսկի |
արծաթ |
պլատին |
պալադիում | |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կատարող |
_____________ |
_____________ |
_____ __________________ 200 թ. |
(ձևը փոփ. 19.05.16 N 520-Ն)
Ձև N 5
_________________________ |
|
__________________ |
Կ.Տ.
ԴԻՄՈՒՄ-ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N __________
Խնդրում ենք ընդունել __________________________________________________ (պատվիրատու, գործունեության իրականացման վայրը կամ բնակության վայրը) |
թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը` հարգորոշման և հարգադրոշմման համար: |
NN |
Իրի |
Թանկարժեք մետաղի անվանումը |
Թիվը(հատ) |
Քաշը(գրամ) |
Ներկայացված հարգը |
Ընդունողի նշումները |
Հարգորոշման և | ||
թիվը(հատ) |
քաշը(գրամ) |
ծանոթա-գրություն | |||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
Ղեկավար____________________ (պատվիրատու (ստորագրությունը) |
Նշված իրերը հանձնեց ____________________
(պատվիրատու (ստորագրությունը) |
Կ.Տ. |
Ընդունեց __________________________
(հաշվառված անձ (ստորագրությունը) |
_____ __________________ 200 թ. |
|
Գրառումներ կատարված աշխատանքների վերաբերյալ
NN |
Հարգորոշումը հարգորոշման քարի վրա |
Իրերի քիմիական տարրալուծում |
Հարգադրոշմված |
Դրված դրոշմ-ների թիվը (հատ) |
Ծա-նոթա-գրու-թյուն | ||||||||||||
թիվը(հատ) |
քաշը(գրամ) |
հարգը |
քիմիական տարրա-լուծման եղանակը |
վերցվել են իրեր քիմիական տարրալուծման |
վերցվել է 0.25 գ կշռաչափ |
թանկարժեք մետաղի գնդիկների քաշը` 999.9 հարգի |
որոշված հարգը |
մնացորդների քաշը քիմիական տարրալուծումից հետո |
մետաղա- |
թիվը (հատ) |
քաշը(գրամ) |
հարգը | |||||
թիվը (հատ) |
քաշը (գրամ) |
թիվը (հատ) |
քաշը (գրամ) | ||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աշխատանքները կատարել են`
Հարգորոշում քարի վրա ____________ (կատարող) |
Քիմիական տարրալուծում __________ (կատարող) |
Հարգադրոշմում ________________ (կատարող) |
|
Նշված իրերը հանձնեց _____________________ (հաշվառված անձ (ստորագրությունը) |
Ընդունեց _______________________ (պատվիրատու (ստորագրությունը) |
(ձևը փոփ. 19.05.16 N 520-Ն)
Ձև N 6
_________________________ |
|
__________________ |
Կ.Տ.
ԴԻՄՈՒՄ-ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N ________
Ընդունված է տարրալուծման ___________________________________ (պատվիրատու) |
_____________________________________ |
Համաձայն դիմումի` ____ _________ 200 թ. |
NN |
Իրի անվանումը |
Թիվը (հատ) |
Քաշը |
Տարրալուծման վարձը |
Ծանոթագրություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
Նշված իրերը հանձնեց _________________ (պատվիրատու (ստորագրությունը) |
Ընդունեց ________________________ (հաշվառված անձ (ստորագրությունը) |
_____ __________________ 200 թ. |
|
(ձևը փոփ. 19.05.16 N 520-Ն)
Ձև N 7
Հաշվառված անձ _________________________ |
Գ Ի Ր Ք
ՀԱՐԳԱՓՈՐՁԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN ը/կ |
Իրերի |
Պատվիրատուի անվանումը (ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը) և դիմում-անդորրագրի համարը |
Ընդունված |
Հարգ-որոշված է քարի վրա (հատ) |
Տարրա-լուծման է ենթարկվել կուպելա-վորման եղանակով (հատ) |
Տարրա-լուծման է ենթարկվել քիմիական եղանակով (հատ) |
Դրված են դրոշմ-ներ (հատ) |
այդ |
Հարգա-փորձական վճարը(դրամ) |
Հարգափորձական վճարի մուծման փաստաթղթի համարը և ամսաթիվը |
Իրերի հանձնման ամսա-թիվը |
Ծանոթա-գրություն | |
հատ |
գրամ | ||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
Գրառումներ կատարված աշխատանքների վերաբերյալ
NN |
Տարրալուծման |
Որոշման |
Տարրա-լուծման մեթոդը |
Տարրա-լուծում-ների թիվը (հատ) |
Տարրալուծման |
Տարրալուծումից հետո ստացված մաքուր մետաղի |
Տարրալուծման |
Տարրալուծումից |
Ծանո-թա-գրու-թյուն | |||||||
քանակ |
գրամ |
ոսկի |
ար-ծաթ |
պլատինի |
ոսկի |
ար-ծաթ |
պլատինի |
ոսկի |
ար-ծաթ |
պլատինի | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հաշվառված անձ ________________ (ստորագրությունը) |
Նշված իրերը հանձնեց __________________ (կատարող (ստորագրությունը) |
Ընդունեց _____________________ (պատվիրատու (ստորագրությունը) |
(ձևը փոփ. 19.05.16 N 520-Ն)
Ձև N 8
Հաշվառված անձ _________________________ |
Գ Ի Ր Ք
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN |
Պատվիրատուի |
Տարրալուծման |
Տարրա-լուծման |
Տարրա- |
Վերցված է |
Որոշված |
Մետա-ղահա- |
Ծախս- |
Ծանո- | |
թիվը(հատ) |
քաշը(գրամ) | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
(ձևը փոփ. 19.05.16 N 520-Ն)
(հավելվածը փոփ. 19.05.16 N 520-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.12.2023, N 2251-Ն | 31.12.2023, N 1916-Ն | |
19.05.2016, N 520-Ն | 02.06.2016, N 1916-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|