Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
19 հոկտեմբերի 2017 թվականի N 44
10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊՐՈՖԻԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի ցուցանիշների ցանկին` համաձայն N 2 հավելվածի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի ցուցանիշների ցանկում նշված պետական կառավարման մարմիններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
1) յուրաքանչյուր տարի, սկսած 2018 թվականից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի նախորդ տարվա ցուցանիշները՝ N 2 հավելվածում նշված ժամկետներում.
2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի 2013-2016 թվականների ցուցանիշները:
3. Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլում ներառվելիք վիճակագրական աղյուսակները կազմել սույն արձանագրային որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ցուցանիշների հիման վրա՝ հինգ տարվա կտրվածքով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին՝
1) սկսած 2019 թվականից՝ յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ պատրաստել և հրապարակել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլը.
2) այն տարիների համար, երբ Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլ չի մշակվում, հրապարակել Հայաստանի Հանրապետության բազային միգրացիոն պրոֆիլ՝ վիճակագրական տվյալներն աղյուսակների տեսքով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 23 Երևան |
Հավելված N 1 |
Հավելված N 2 |