Basic information
Number
N 43
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (19.10.2017-01.01.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.10.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.10.2017
Effective date
19.10.2017
Interrupt date
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

12 հոկտեմբերի 2017 թվականի N 43

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՆԻՍՏԻ N 38 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրության 33-րդ կետով հավանության արժանացած «Զբաղվածության կարգավորման 2017 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետից վերջին` «Ամենամյա ծրագրով հատկացվող ֆինանսական միջոցները նախատեսված են միայն կրթաթոշակի վճարման համար» նախադասությունը հանել.

2) N 2 հավելվածով հաստատված զբաղվածության կարգավորման 2017 թվականի պետական ծրագրով նախատեսվող և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ցանկի 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

7.

Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում

1) 500 գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում:
Ծրագրի կայուն զբաղվածության գործակիցը 25% է:
2) 2016 թ. 441 շահառուի համար մեկնարկած և 2017 թ. շարունակվող մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպման վճար:

1) ՀՀ պետական բյուջե` 45,037.0 հազար դրամ, միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցներ

2) ՀՀ պետական բյուջե` 35,369.0 հազար դրամ

8.

Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրում

1) 500 գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման ընթացքում կրթաթոշակի վճարում:
Ծրագրի կայուն զբաղվածության գործակիցը 25% է:
2) 2016 թ. սկսված և 2017 թ. շարունակվող ծրագրերում ընդգրկված 441 շահառուին վճարվող կրթաթոշակ:

1) ՀՀ պետական բյուջե` 41,250.0 հազար դրամ, միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցներ

2) ՀՀ պետական բյուջե` 24,834.7 հազար դրամ

»:

3) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թ.
հոկտեմբերի 12-ի նիստի N 43
արձանագրային որոշման

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թ.
սեպտեմբերի 29-ի նիստի N 38
արձանագրային որոշման