ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2016 թվականի N 303-Ա
ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանին 2016 թվականի մայիսի 10-13-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի 25-րդ հոբելյանական տարեկան ժողովին մասնակցելու համար:
2. Վաչե Գաբրիելյանի և Ռաֆայել Ավետիսյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Արամյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. ապրիլի 19 Երևան |