Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.12.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մայիսի 2015 թվականի

թիվ 23

քաղ. Աստանա

 

ՍՏԻՐՈԼԻ ՊՈԼԻՄԵՐՆԵՐԻՑ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ ՊՈԼԻԷԹԻԼԵՆՏԵՐԵՖՏԱԼԱՏԻ ԵՎ ՎԻՆԻԼՔԼՈՐԻԴԻ ՊՈԼԻՄԵՐՆԵՐԻՑ ԹԱՂԱՆԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42–րդ և 45–րդ հոդվածներին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքերը` համաձայն 1-ին հավելվածի.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքերը` համաձայն 2-րդ հավելվածի.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը` համաձայն 3-րդ հավելվածի.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 41Դ ծանոթագրությամբ`

«41Դ) մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 23 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային` պատրաստել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծ Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի 2009 թվականի նոյեմբերի 27–ի թիվ 18 որոշմամբ հաստատված այն զգայուն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

Մինչ նշված ցանկում փոփոխություններ կատարելը` սույն Որոշման 3-րդ հավելվածով նախատեսված ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությունների մասին որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի
մայիսի 28-ի թիվ 23 որոշման

 

ԴԻՐՔԵՐ, որոնք հանվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի
մայիսի 28-ի թիվ 23 որոշման

 

ԴԻՐՔԵՐ, որոնք ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի
մայիսի 28-ի թիվ 23 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ

 

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2021, թիվ 80 01.01.2022, թիվ 23
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան