ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2016 թվականի N 427-Ա
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝
1. Ստեղծել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. մայիսի 23-ի N 427-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ասատրյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Նազարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ջ. Բաղդասարյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Վ. Պողոսյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Դ. Կարապետյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
Ա. Սողոյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ |
Ս. Աղբալյան |
- ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ սպա, մայոր |
Գ. Վարդանյան |
- Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Կեսոյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |