ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1532-Ն
ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ DVB-T2 ՍՏԱՆԴԱՐՏԻ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1208-Ն որոշման 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի (այսուհետ` օգնություն) բաշխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման անձնագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին տրամադրել 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների վերաբերյալ ամփոփ տվյալները` ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների).
2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին) տրամադրել 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների ցուցակը:
(2-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ կազմակերպել օգնության փոխադրման աշխատանքների իրականացումը մինչև մարզկենտրոններ.
2) վերահսկել, համակարգել և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ) հետ համատեղ կազմակերպել բեռնաթափման, ինչպես նաև բաշխման աշխատանքների իրականացումը.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 239 հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր` նախարարության համակարգի խնամք տրամադրող կազմակերպությունների շահառուներին բաշխելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել 2000 հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին)՝ ապահովել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) կողմից օգնության բաշխումը` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի:
(5-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ DVB-T2 ՍՏԱՆԴԱՐՏԻ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի (այսուհետ` օգնություն) բաշխման հետ կապված հարաբերությունները:
2. Օգնության բաշխումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների (համաձայնությամբ) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները (այսուհետ` տարածքային մարմին):
(2-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)
3. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող (որոնք միաժամանակ 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 0-ից բարձր անապահովության միավոր)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման համաձայն դեռևս DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր չստացած ընտանիքների օգնության բաշխման ցուցակները (այսուհետ` ցուցակ) մեկ օրինակից տարածքային մարմիններին տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
(3-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)
4. Ցուցակները ձևավորվում են ըստ տարածքային մարմինների և ըստ հասցեների:
5. Օգնության բաշխման անձնագիրը փակցվում է յուրաքանչյուր բաշխման կետի տեսանելի վայրում:
6. Օգնության բաշխման կետերն ընտրվում, իսկ օգնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների (համաձայնությամբ) աշխատակազմերի և տարածքային մարմինների կողմից:
(6-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)
7. Օգնությունը հատկացվում է անվճար:
8. Օգտագործելով տեղեկատվական բոլոր հնարավոր միջոցները, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների (համաձայնությամբ) և տարածքային մարմինները կատարում են օգնության բաշխման տվյալ ծրագրի իրականացման ժամկետների և պայմանների իրազեկում:
(8-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)
9. Օգնությունը կարող է ստանալ ցուցակի մեջ ընդգրկված անձը (այսուհետ` շահառու) կամ նրա ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված չափահաս անդամներից մեկը:
10. Շահառուի կողմից օգնության ստացման անհաղթահարելի դժվարության (հիվանդության, ծերության, հաշմանդամության, անշարժունակության) դեպքում, տվյալ տարածքն սպասարկող տարածքային մարմնի իմացությամբ, օգնություն կարող է ստանալ շահառուի հետ ազգակցական կապ ունեցող այն քաղաքացին, ով տարածքային մարմին կներկայացնի իր և շահառուի անձնագրերը, շահառուի ընտանիքի սոցիալական անձնագիրը, ինչպես նաև նրա կողմից գրված օգնության ստացման մասին լիազորագիրը (առանց նոտարական վավերացման):
11. Շահառուն բաշխման կետում տարածքային մարմնի համապատասխան աշխատողին ներկայացնում է ընտանիքի սոցիալական անձնագիրը և իր անձնագիրը:
12. Օգնության բաշխման ժամանակահատվածում իր մշտական բնակության վայրից բացակայող ընտանիքը չի կարող ստանալ օգնությունը:
13. Օգնության հատկացման ժամանակ տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրի 35-րդ դաշտում գրանցվում է օգնության անձնագրի համարը և ընտանիքի անապահովության միավորը (ցուցակի «միավոր» սյունակի «նոր» ենթասյունակ), 36-րդ դաշտում «օր», «ամիս», «տարի», 37-րդ դաշտում «ԿՑՈՒՐԴ», 38-րդ դաշտում սոցիալական աշխատողի ստորագրությունը:
14. Օգնությունն ստանալուց հետո ցուցակում տարածքային մարմնի համապատասխան աշխատողի կողմից օգնություն ստացած քաղաքացու հերթական համարը վերցվում է շրջանակի մեջ: Քաղաքացին, նշելով իր անձնագրի համարը, ստորագրում է ցուցակի համապատասխան սյունակում (տողի շփոթման կամ ստորագրության ժամանակ վրիպման արդյունքում քաղաքացու կողմից սխալ սյունակում կատարված ստորագրությունը համապատասխան աշխատողի կողմից ջնջվում է կարմիր գրիչով մեկ գծով, որից հետո շահառուին առաջարկվում է ստորագրել ճիշտ սյունակում):
15. Օգնության բաշխման ժամկետը, բաշխման առաջին օրվանից հաշված, 10 աշխատանքային օր է:
16. Չբաշխված և ի պահ թողնված օգնության լրացուցիչ բաշխման համար տարածքային մարմնի պետը 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում օգնությունն ստացած ընտանիքների վերաբերյալ տեղեկատվություն և առաջարկություն մնացորդը բաշխելու վերաբերյալ (էլեկտրոնային տարբերակով, որում առաջնահերթությունը տրվում է տվյալ ամսում ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման համաձայն դեռևս DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր չստացած ընտանիքներին):
(16-րդ կետը խմբ. 12.05.16 N 494-Ն)
17. Տարածքային մարմինները օգնության ստացման ժամանակ ճշտում են ստացված օգնության քանակի փաստացի համապատասխանությունը` բեռնագրում կատարելով համապատասխան նշումներ:
18. Փաստացի և բեռնագրով նախատեսված քանակությունների, ինչպես նաև փաթեթավորման անհամապատասխանության դեպքում, տարածքային մարմինն անմիջապես գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության մարզպետարան (Երևանի քաղաքապետարան, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարաններ), որի վերաբերյալ, մինչև բաշխման աշխատանքների սկիզբը, ընդունում է որոշում:
(18-րդ կետը փոփ. 12.05.16 N 494-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 12.05.16 N 494-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր
Սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման
NN |
Բնութագիրը |
Նկարագրությունը |
1. |
Օգնության անվանումը |
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրում |
2. |
Իրականացնող կազմակերպությունները |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության մարզպետներ (Երևանի քաղաքապետի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարների (համաձայնությամբ), սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ (բաժիններ) |
3. |
Նվիրատու կազմակերպությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարություն |
4. |
Օգնության բաշխման համար պատասխանատու կազմակերպությունը |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
5. |
Մեկ միավոր օգնության նկարագրությունը |
DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք (կցուրդ) |
6. |
Օգնության մեկ միավորի ծավալը ` |
1 հատ |
7. |
Օգնության ընդհանուր ծավալը |
107558 հատ |
8. |
Օգնություն ստանալու հավակնություն ունեցող ընտանիքներ |
Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներ |
9. |
Օգնության տրամադրման պայմանը |
անվճար |
10. |
Օգնության բաշխման սկիզբը |
ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից |
11. |
Օգնության բաշխման տևողությունը |
|
-հիմնական փուլ |
10 աշխատանքային օր | |
-հաշվետվությունների փուլ |
5 աշխատանքային օր |
(հավելվածը փոփ. 12.05.16 N 494-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |