ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2016 թվականի N 394-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 251-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի ապրիլի 4-ի «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին» N 251-Ա որոշման 1-ին կետում «ապրիլի 7-8-ը» բառերը փոխարինել «մայիսի 19-20-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 10 Երևան |