Basic information
Number
N 1298-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.11.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.10.25/64(1339) Հոդ.1035
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.10.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.10.2017
Effective date
04.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2017 թվականի N 1298-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 871-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 872-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1567-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 871-Ն որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպութունը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք հանձնելու մասին» N 872-Ն որոշման N 1 հավելվածի 88-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի,» բառերը:

3. Ընդունել ի գիտություն «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամների փոխադարձ պայմանավորվածությունն այն մասին, որ բակալավրի, մագիստրոսի և միջին մասնագիտական կրթական ծրագրերով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ստեփանակերտի մասնաճյուղ ընդունված սովորողների՝ «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամում հետագա ուսումնառությունը կկազմակերպվի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա ուսումնառությունն ավարտելուց հետո նրանց շնորհել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ավարտական փաստաթուղթ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 19
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation