ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2016 թվականի N 494-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Սոցիալապես անապահով ընտանիքներին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը հաստատելու մասին» N 1532-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետարանների» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների» բառերով.
2) որոշման 5-րդ կետում «առաջարկել Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետերին» բառերը փոխարինել «առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի`
ա. 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերում «Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետարանների (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների (համաձայնությամբ)» բառերով,
բ. 18-րդ կետում «Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետարան» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարան, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարաններ» բառերով,
գ. 3-րդ կետում «2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող (որոնք միաժամանակ 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 0-ից բարձր անապահովության միավոր)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման համաձայն դեռևս DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր չստացած» բառերով,
դ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Չբաշխված և ի պահ թողնված օգնության լրացուցիչ բաշխման համար տարածքային մարմնի պետը 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում օգնությունն ստացած ընտանիքների վերաբերյալ տեղեկատվություն և առաջարկություն մնացորդը բաշխելու վերաբերյալ (էլեկտրոնային տարբերակով, որում առաջնահերթությունը տրվում է տվյալ ամսում ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման համաձայն դեռևս DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր չստացած ընտանիքներին):».
4) որոշման N 2 հավելվածի աղյուսակի`
ա. 2-րդ կետում «Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետերի» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարների» բառերով,
բ. 2-րդ և 4-րդ կետերում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «զարգացման» բառով,
գ. 7-րդ կետում «46494» թիվը փոխարինել «107558» թվով,
դ. 8-րդ կետում «2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին տրամադրել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող (որոնք միաժամանակ 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 0-ից բարձր անապահովության միավոր) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման համաձայն դեռևս DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր չստացած ընտանիքների վերաբերյալ ամփոփ տվյալները` ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների).
2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների (համաձայնությամբ) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին) տրամադրել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող (որոնք միաժամանակ 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 0-ից բարձր անապահովության միավոր) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման համաձայն դեռևս DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր չստացած ընտանիքների ցուցակները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի (այսուհետ` օգնություն) փոխադրման աշխատանքների իրականացումը մինչև մարզկենտրոններ.
2) վերահսկել, համակարգել և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ) հետ համատեղ կազմակերպել բեռնաթափման, ինչպես նաև բաշխման աշխատանքների իրականացումը.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 280 հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր` նախարարության համակարգի խնամք տրամադրող կազմակերպությունների շահառուներին բաշխելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին)՝ ապահովել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) կողմից օգնության բաշխումը` համաձայն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. մայիսի 18 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|