Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2016 թվականի N 95-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 605-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փող. 130 հասցեում գտնվող՝ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Ագաթանգեղոսի 6) սեփականությունը հանդիսացող` 35.647.554 դրամ կադաստրային արժեքով, 1257.2 քառ. մետր մակերեսով «Հոբելյանական» մարզադաշտի, 1528.9 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունների, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 5.9 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը:

(1-ին կետը փոփ. 21.04.16 N 402-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

(2-րդ կետը փոփ. 21.04.16 N 402-Ա)

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույքը նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը՝ (այսուհետ՝ ֆեդերացիա) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Խանջյան 27)՝ ֆեդերացիայի կարիքների համար որպես մարզադաշտ օգտագործելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ֆեդերացիայի հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ՝

1) ֆեդերացիան պարտավորվում է պայմանագրի կնքման օրվանից սկսած՝ հինգ տարվա ընթացքում մարզադաշտի բարեկարգման նպատակով իրականացնել ութ հարյուր միլիոն դրամի ներդրում.

2) նախատեսված ներդրման ծավալները հինգ տարվա ընթացքում խախտելու դեպքում նվիրաբերությունը վերացվում է և կատարած ներդրումները ենթակա չեն վերադարձման.

3) պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ֆեդերացիայի միջոցների հաշվին:

(4-րդ կետը փոփ. 21.04.16 N 402-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 9

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.04.2016, N 402-Ա 27.04.2016, N 95-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան