ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2016 թվականի N 442-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1250-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Գույք հանձնելու մասին» N 1250-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 2-րդ կետում, 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «2015» թիվը փոխարինել «2018» թվով.
3) որոշման 2-րդ կետը «տվյալներով» բառից հետո լրացնել «և սույն որոշման 4-րդ կետում նշված հողամասերի» բառերով.
4) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) սույն որոշման 4-րդ կետում նշված հողամասերի նվիրատվության պայմանագրերը կնքել՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ».
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 13-ի N 97-Ա և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարբնիկ համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 18-ի N 28-Ա որոշումներով Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի Հերացու փողոց N 21 և Արարատի մարզի Դարբնիկ համայնքի 5-րդ փողոց N 1 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող համապատասխանաբար 1.62 հեկտար և 3.383 հեկտար մակերեսներով հողամասերի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը».
6) որոշման հավելվածի 5-16-րդ և 19-22-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 2 Երևան |