Գլխավոր տեղեկություն
Համար
N 371-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.15/32(1212) Հոդ.332
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2016 թվականի N 371-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ, ԳՐԱՆՑՄԱՆ-ՔՆՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներ և այլ վճարովի ծառայություններ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:

2. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հանրապետության ոստիկանության վետերանների և աշխատողների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին հատկացնել դրամաշնորհներ` պետական ոչ առևտրային կազմակերպության և հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործման համար:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման հավելվածների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» և «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:

5. Սահմանել, որ՝

1) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում, բացառությամբ դրանց դիմաց կատարվող վճարումների, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` նախարարություն): Ընդ որում, նախարարությունը սույն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում կնքվող պայմանագրերում պետք է նախատեսի դրույթ՝ համաձայն որի կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից նախարարությունից հանձնման-ընդունման արձանագրություններն ստանալուց հետո.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար կնքված պայմանագրերը և դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց շրջանակներում ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունները նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների գնման գործարքների հաշվառումն ու դրանց շրջանակներում կատարվող վճարումների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. ապրիլի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 371-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 371-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 371-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 371-Ն որոշման

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 371-Ն որոշման

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 371-Ն որոշման

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 371-Ն որոշման

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 371-Ն որոշման

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 371-Ն որոշման