ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2016 թվականի N 498-Ն
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մայիսի 13-ի «2016 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-388-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2016 թվականի ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2016 թվականի ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2016 թվականի ամառային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մայիս-հուլիս ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ):
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին`
1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2016 թվականի ամառային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2016 թվականի ամառային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ԷՍԳ, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններ, երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) 2016 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
ա. դպրոցներում` մինչև 2016 թվականի հունիսի 24-ը,
բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2016 թվականի հունիսի 24-ը,
գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2016 թվականի հունիսի 1-ը,
դ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, քոլեջները և ուսումնարաններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվանական ցուցակները,
ե. մինչև 2016 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում (պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով) ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների,
զ. օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով սովորելու մրցույթին հայտ ներկայացրած, ինչպես նաև այդ մրցույթով հաղթող ճանաչված և օտարերկրյա պետություններ ուսումնառության գործուղվելու ենթակա դիմորդների անվանացուցակները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում.
2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2016 թվականի հունիսի 20-ը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 19 Երևան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Օհանյան | - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Յու. Խաչատուրով | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Հ. Մուրադյան | - ՀՀ զինվորական կոմիսար |
Վ. Գասպարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Գ. Կուտոյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Գ. Կոստանյան | - ՀՀ գլխավոր դատախազ |
Ա. Մուրադյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Գ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Լ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Է. Նալբանդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար |
Դ. Լոքյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար |
Կ. Նահապետյան | - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Ասցատրյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ |
Ա. Ասատրյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները |
Հանձնաժողովների անդամները | |
1 |
2 |
3 |
Երևան |
- Երևանի քաղաքապետ | |
Արաբկիր |
(հանձնաժողովի նախագահ) | |
Մաշտոց |
Է. Ապրիամով |
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի պետի առաջին տեղակալ |
Կենտրոնական |
- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ | |
Նոր Նորք |
- Երևան քաղաքի կայազորի ռազմական | |
Շահումյան |
ոստիկանության բաժնի պետ | |
Շենգավիթ |
- Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ | |
Էրեբունի |
||
Արագածոտն |
- Արագածոտնի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Աշտարակ |
Ա. Նազարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ապարան |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Թալին |
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ | |
- Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ | ||
Արարատ |
Կ. Աբրահամյան |
- ՀՀ Արարատի մարզպետ |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Արտաշատ |
- 5-րդ բանակային կորպուսի հրամանատար | |
Արարատ |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Մասիս |
- ՀՀ ՊՆ-ի Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ | |
- Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական կոմիսարներ | ||
Արմավիր |
Ա. Դավթյան |
- Արմավիրի մարզպետ |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Արմավիր |
- ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ | |
Էջմիածին |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | ||
Գեղարքունիք |
Պ. Պողոսյան |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Գավառ |
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար | |
Մարտունի |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Սևան |
- Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | |
Վարդենիս |
- Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի զինվորական կոմիսարներ | |
Ճամբարակ |
||
Լոռի |
Օ. Գասպարյան |
ՀՀ Լոռու մարզպետ |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Վանաձոր |
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար | |
Սպիտակ |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Ստեփանավան |
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ | |
Տաշիր |
- Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ | |
|
||
Կոտայք |
Հ. Բաղմանյան |
- ՀՀ Կոտայքի մարզպետ |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Կոտայք (Աբովյան) |
- ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ | |
Հրազդան |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Չարենցավան |
- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի պետ | |
Նաիրի |
- Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի զինվորական կոմիսարներ | |
Շիրակ |
Ս. Գալստյան |
- Շիրակի մարզպետ |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Գյումրի |
- ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ | |
Արթիկ |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Աշոցք |
- Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | |
Անի |
- Գյումրիի, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի զինվորական կոմիսարներ | |
Ախուրյան |
||
Ամասիա | ||
Սյունիք |
Տ. Փարվանյան |
- Սյունիքի մարզպետ |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Կապան |
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար | |
Գորիս |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Սիսիան |
- Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | |
Մեղրի |
- Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի զինվորական կոմիսարներ | |
Վայոց ձոր |
|
- Վայոց ձորի մարզպետ |
|
(հանձնաժողովի նախագահ) | |
- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | ||
- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ | ||
Տավուշ |
Ա. Բրուտյան |
- Տավուշի մարզպետ |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Իջևան |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար | |
Տավուշ (Բերդ) |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Նոյեմբերյան |
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Իջևանի բաժնի պետ | |
Դիլիջան | - Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 մայիսի 19-ի N 498-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Մուրադյան | - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Մինասյան | - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, բ/ծ փոխգնդապետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Հ. Նազարյան | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից, մայոր |
Վ. Հունանյան | - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից |
Ս. Ղասաբյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչությունից |
Գ. Շահնազարյան |
- թերապևտ, բ/ծ կապիտան |
Է. Ավագյան | - թերապևտ, բ/ծ կապիտան |
Պ. Սարաֆյան | - սրտաբան |
Ա. Պետրոսյան | - սրտաբան, բ/ծ լեյտենանտ |
Գ. Հովհաննիսյան | - նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ. |
Տ. Ազարյան | - նյարդաբան, բ/ծ կապիտան |
Վ. Հովհաննիսյան | - մաշկաբան, բ/ծ մայոր |
Ժ. Բալասանյան |
- մաշկաբան |
Խ. Էյրամջյան |
- վիրաբույժ |
Տ. Մարտիրոսյան |
- վիրաբույժ, բ/ծ մայոր |
Ա. Գրիգորյան |
- վնասվածքաբան, բ.գ.թ., դոցենտ |
Ս. Սահակյան |
- վնասվածքաբան, բ/ծ մայոր |
Գ. Սարգսյան |
- օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր |
Հ. Բարսեղյան |
- օտոլարինգոլոգ |
Ե. Բաղդասարյան |
- ակնաբույժ, բ.գ.թ., դոցենտ |
Ն. Բաղդասարյան |
- ակնաբույժ, բ/ծ մայոր |
Վ. Բաբայան |
- հոգեբույժ |
Տ. Սարգսյան |
- հոգեբույժ, բ/ծ մայոր |
Ռ. Բզանյան |
- համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/ |
Ա. Բաբայան | - հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|