Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-138-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.08.25/45(344) Հոդ.986
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագրի 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

«1. Հիմնել Հանրապետության Նախագահի մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել`

ա) բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

բ) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

գ) արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.

դ) բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

ե) մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեության և ծրագրերի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.

զ) ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

է) գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.

ը) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. օգոստոսի 12
Երևան
ՆՀ-138-Ն