ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.
1. Հիմնել Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ համամասնությամբ`
ա) կերպարվեստի և կինոյի բնագավառում (այդ թվում` գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, գոբելեն, խեցեգործություն, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)՝ երեք մրցանակ.
բ) երաժշտության բնագավառում՝ մեկ մրցանակ.
գ) գրականության բնագավառում` մեկ մրցանակ:
2. Սահմանել, որ Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
3. Ի գիտություն ընդունել, որ`
ա) համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2004 թ. դեկտեմբերի 24
Երևան
ՆՀ-219-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, ՆՀ-227-Ն | 09.04.2018, ՆՀ-219-Ն | |
03.11.2011, ՆՀ-296-Ն | 21.11.2011, ՆՀ-219-Ն | |
30.11.2005, ՆՀ-219-Ն | 15.12.2005, ՆՀ-219-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|