Գլխավոր տեղեկություն
Համար
N 788-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.05.2016-11.02.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.23/4.1 Հոդ.877
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2009 թվականի N 788-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզիայի ներդիրների ձևերը` համաձայն NN 3 և 4 հավելվածների։

(1-ին կետը լրաց. 30.01.15 N 123-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 21.01.10 N 37-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 2-ի N 788-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ու լիցենզիային կից ներդիրներ ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:

(1-ին կետը լրաց. 30.01.15 N 123-Ն)

1.1. Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննումը շինարարական գործունեության այն տեսակն է, որն ապահովում է օբյեկտների շինարարության, շինանյութերի, ջրամատակարարման աղբյուրների տարածքների (շրջանի, տեղամասի, շինհրապարակի, ուղեգծի) բնական և տեխնածին պայմանների համալիր ուսումնասիրությունները, շրջակա միջավայրի հետ տվյալ օբյեկտների փոխազդեցության կանխատեսման կազմումը, դրանց ինժեներական պաշտպանվածության և բնակչության կյանքի անվտանգ պայմանների հիմնավորումը: Շինարարության համար կատարված ինժեներական հետազննումների նյութերի հիման վրա իրականացվում է շենքերի և շինությունների շինարարության, այդ թվում` ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, օբյեկտների շահագործման և լուծարման մինչնախագծային, նախագծային և աշխատանքային փաստագրերի, ինչպես նաև տնտեսական, տեխնիկական, սոցիալական և էկոլոգիական տեսակետից նպատակահարմար հիմնավորված նախագծային լուծումների հանձնարարականների մշակում:

(1.1-ին կետը լրաց. 10.03.11 N 234-Ն)

1.2. Քաղաքաշինության բնագավառի ինժեներական հետազննման գործունեության լիցենզիային կից տրամադրվում է 2 ներդիր, որոնցից մեկում կատարվում է նշում կազմակերպության կողմից տնօրինվող տեխնիկաների, իսկ մյուսում՝ առկա մասնագետների տվյալների մասին:

(1.2-րդ կետը լրաց. 30.01.15 N 123-Ն)

2. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրները տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):

(3-րդ կետը լրաց. 30.01.15 N 123-Ն, խմբ. 28.04.16 N 432-Ն)

4. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`

1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան ինժեներական հետազննման գործունեության իրականացում.

2) հայտատուի կողմից ներկայացված համապատասխան բարձրագույն կրթություն և ինժեներական հետազննման մասնագիտական որակավորում կամ վերջին հինգ տարվա ընթացքում ինժեներական հետազննման գործունեության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող` ըստ հետևյալ մասնագիտությունների, առնվազն մեկ մասնագետի առկայություն`

ա. երկրաբանություն կամ երկրաբանություն, օգտակար հանածոների հետախուզում և մշակում, կամ երկրաֆիզիկա, կամ հողաբարելավում և հողային կադաստր, կամ հողաշինարարություն և հողային կադաստր,

բ. հիդրոինժեների կամ ջրօգտագործում և կոյուղի, կամ ջրային համակարգերի շինարարություն և շահագործում, կամ հիդրոտեխնիկ կամ ջրօդերևութաբանություն,

գ. գեոդեզիա կամ գեոդեզիա և հողաբարելավում կամ տեխնիկ գեոդեզիստ:

3) ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձը պետք է ապահովված լինի (սեփականության կամ օգտագործման իրավունքով կամ պայմանագրային հիմունքներով) հորատացման տեխնիկայով, երկրաֆիզիկական ուսումնասիրությունների և սեյսմիկ պարամետրերի (չափանիշների) որոշման, հողային շերտերի, ապարների կարծրության տեսակը որոշող լաբորատոր և գեոդեզիական սարքավորումներով.

4) որակավորված մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը 10-օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին:

(5-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 10.03.11 N 234-Ն, լրաց. 30.01.15 N 123-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 10.03.11 N 234-Ն)

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն)

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 10.03.11 N 234-Ն)

ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր),

զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

է. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),

ը. տեղեկություններ կազմակերպությունում առկա սարքերի, սարքավորումների մասին համաձայն N 6 ձևի.

2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն)

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն)

ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր),

է. նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

ը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),

թ. տեղեկություններ առկա սարքերի, սարքավորումների մասին համաձայն N 6 ձևի:

(6-րդ կետը փոփ. 10.03.11 N 234-Ն, լրաց., փոփ. 06.10.11 N 1407-Ն, խմբ., լրաց. 30.01.15 N 123-Ն)

6.1. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(6.1-ին կետը լրաց. 10.03.11 N 234-Ն)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

8. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

10. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(գլուխը լրաց. 30.01.15 N 123-Ն)

 

11. Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ՝ համաձայն N 5 ձևի։ Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» կամ 2-րդ ենթակետի «զ» և «է» պարբերություններով սահմանված փաստաթղթերը։

12. Տնօրինվող տեխնիկայի փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ՝ համաձայն N 5 ձևի։ Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ը» կամ 2-րդ ենթակետի «թ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը։

13. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերը (տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր), կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների հաստատված ցանկը՝ համաձայն N 4 ձևի, կամ կազմակերպությունում առկա տնօրինվող տեխնիկայի հաստատված ցանկը՝ համաձայն N 6 ձևի) ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 1.1-ին կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրը (ներդիրները), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին։

14. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերի համաձայն ներկայացված հայտերը 5 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում են, եթե հայտերին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին։

15. Սույն կարգով սահմանված լիցենզիայի ներդիրի փոփոխության մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի

 

Գրանցման համարը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

_________________________________________________________

(պետական գրանցման համարը)

_________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

 

ինժեներական հետազննում `

__________________________________________________________

(գործունեության տեսակը)

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

 

Հայտին կցվում են՝

 

1) (կետն ուժը կորցրել է 10.03.11 N 234-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 10.03.11 N 234-Ն)

4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին ձև N 3 (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն).

5) նախկինում իրականացված աշխատանքների ցանկը ձև N 4.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը։

7) առկա սարքերի, սարքավորումների ցանկը N 6 ձև:

 

_______________

_______________

_______________

(դիմողի պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  

____ _________ 200 թ.

 

 

Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

 

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, 10.03.11 N 234-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1407-Ն, լրաց. 30.01.15 N 123-Ն)

 

Ձև N 2

 

Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի

 

Գրանցման համարը

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ևսոցիալական քարտի համարը)

_________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները )

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

 

ինժեներական հետազննում `

__________________________________________________________

(գործունեության տեսակը)

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

 

Հայտին կցվում են՝

 

1) անձնագրի պատճենը.

2) (կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն) 

3) (կետն ուժը կորցրել է 10.03.11 N 234-Ն) 

4) (կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն)

5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին ձև N 3.

6) անձի մասնագիտական որակավորումը հավասըող փաստաթղթերի պատճենը.

7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը ձև N 4.

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

9) առկա սարքերի, սարքավորումների ցանկը N 6 ձև:

 

_______________

_______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  

____ _________ 200 թ.

 

Կ.Տ.

Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

 

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

(ձևը փոփ. 10.03.11 N 234-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1407-Ն, լրաց. 30.01.15 N 123-Ն)

 

Ձև N 3

Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի

 

ՏՎՅԱԼՆԵՐ ______________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը

Կրթությունը

Մասնագի-
տությունը

Լրացուցիչ տվյալներ

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

__________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ

ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ _______________ 200 թ.

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Ձև N 4

 

Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի

 

________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

_________________________________________________________

(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

 

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

NN
ը/կ

Աշխատանքի ծառայության անվանումը

Կատարման ժամկետը

Վավերացումը (պայմանագրի, ակտի համարները, համապատասխան կնիքը)

1

2

3

4

 

 

 

 

 

 

 

 

______________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

_____ _____________ 200 թ.

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

 

Ձև N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

________________________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը)

________________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել ինժեներական հետազննման գործունեության լիցենզիային կից տրամադրված N _________ ներդիրը:

 

Հայտին կցվում են`

1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին (N 3 ձև).

2) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր կամ աշխատանքային գրքույկ), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը.

3) կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը (N 4 ձև).

4) տնօրինվող տեխնիկայի ցանկ (N 6 ձև):

 

ԴԻՄՈՂ ----------------------------------- -----------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20  թ.

 

(ձևը լրաց. 30.01.15 N 123-Ն)

 

 

Ձև N 6

 

Ց Ա Ն Կ

 

____________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

____________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՏՆՕՐԻՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱՅԻ

NN
ը/կ

Տեխնիկայի անվանումը, մակնիշը, տիպը և հաշվառման համարանիշը

Թողարկման տարեթիվը

Վկայականի (անձնագրի) համարը

Լրացուցիչ տվյալներ

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

     

___________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ _______________ 20  թ.

 

(ձևը լրաց. 30.01.15 N 123-Ն)

(հավելվածը  փոփ. 17.02.11 N 140-Ն, լրաց., խմբ., փոփ. 10.03.11 N 234-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1407-Ն, լրաց., խմբ. 30.01.15 N 123-Ն, խմբ. 28.04.16 N 432-Ն)

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 788-Ն որոշման

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ

ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

________________________

(լիցենզիայի համարը)

 

 

Տրված է _________________________________________________

(լիցենզիան տալու oրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումն

_______________________________________________________

 ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ____________________
 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(հավելվածը փոփ. 06.10.11 N 1407-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 788-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ք Ա Ղ Ա Ք Ա Շ Ի Ն ՈՒ Թ Յ Ա Ն  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի   Ն Ե Ր Դ Ի Ր

 

----------------------------------------------------------------------------

 (լիցենզիայի և ներդիրի համարները)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(գործունեության ոլորտը)

----------------------------------------------------------------------------------------------------

(տալու ամսաթիվը)

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆԺԱՄԿԵՏ։    
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ  -----------------------------    
  ------------------------------- ---------------------------------
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

   Կ. Տ.

 

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։

 

(հավելվածը լրաց. 30.01.15 N 123-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 788-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ք Ա Ղ Ա Ք Ա Շ Ի Ն ՈՒ Թ Յ Ա Ն  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի   Ն Ե Ր Դ Ի Ր

 

----------------------------------------------------------------------------

 (լիցենզիայի և ներդիրի համարները)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը, մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը, մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(գործունեության ոլորտը)

-----------------------------------------------------------------------------------------------

(տալու ամսաթիվը)

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆԺԱՄԿԵՏ։    
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ  -----------------------------    
  ------------------------------- ---------------------------------
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 Կ. Տ.

 

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։

 

(հավելվածը լրաց. 30.01.15 N 123-Ն)

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան