Basic information
Number
ՀՕ-371-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (04.07.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.538
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
29.05.2002
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
22.06.2002
Effective date
04.07.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետում`

- «բանկային» բառը փոխարինել «ֆինանսական» բառով,

- հանել «(վարչական վիճակագրություն)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում ավելացնել հետևյալ բովանդակությամբ «լ» ենթակետ`

«լ) ընդունում է «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում` հաստատում է վարկային կազմակերպությունների գործունեության օրինակելի կանոնակարգը, սահմանում է բանկերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգին` վարկային ռեգիստրին վարկային կազմակերպությունների մասնակցության կարգը և պայմանները:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հունիսի 22
Երևան
ՀՕ-371-Ն