Գլխավոր տեղեկություն
Համար
N 452-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2016.06.08/4(79) Հոդ.400
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2016 թվականի N 452-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 814-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 316-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 316-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 814-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մինչև 7 վերգետնյա և նահանջած մանսարդային» բառերը փոխարինել «9 վերգետնյա հարկով և 1 ետնահանջ վերնահարկով» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2017» թիվը փոխարինել «2018» թվով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ավագ-Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող 2014 թվականի նոյեմբերի 13-ին կնքված պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող համաձայնագիր:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույք օտարելու մասին» N 316-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «պայմանագրի կնքումից հետո յոթ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «պայմանագրի կնքումից հետո ութ տարվա ընթացքում» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո յոթ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո ութ տարվա ընթացքում» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի մայիսի 19-ին կնքված «Անշարժ գույքի առուվաճառքի» և «Նախնական առուվաճառքի» մասին պայմանագրերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր:

5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող համաձայնագրերի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցներով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 6

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան