Գլխավոր տեղեկություն
Համար
N 284-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.04.2016-30.08.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.30/24(1204) Հոդ.276
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2016 թվականի N 284-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 157-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում նախատեսված առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 677,600.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին»), որից՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, փորձաքննության և հեղինակային հսկողության համար՝ 20,371.31 հազ. դրամ, իսկ տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 10,098.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 28.04.16 N 412-Ն)

3. Ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը մարելու նպատակով հաստատել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով չբաշխված 2,981,780.8 հազ. դրամ գումարի բաշխման չափաքանակներն ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների՝ համաձայն N 4 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 181-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «2016 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «2017 թվականի ապրիլի 1-ը» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնի 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

3.1.

«Շենիկ» ՋՕԸ

Երվանդաշատ, Բագարան, Վանանդ, Մյասնիկյան, Բաղրամյան և Քարակերտ համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցման համաֆինան-սավորում:

Համաֆինանսա-վորման արդյունքում ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում

26,119.873

   

Կապահովի Երվանդաշատ, Բագարան, Վանանդ, Մյասնիկյան, Բաղրամյան և Քարակերտ համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցումը

».

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնի 3.2-րդ կետը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնով նախատեսված ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիման վրա հաշվարկված տույժերից:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 6-րդ կետի գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 25
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 284-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.33 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

1179  

 ԱԾ01

Նկարագրությունը
Գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ

 

Քանակական

Գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ

X

7 հատ

7 հատ

7 հատ

X

X

X

X

Որակական

Մշակված չէ

X

X

X

X

X

X

X

X

Ժամկետայնության

Մշակված չէ

X

X

X

X

X

X

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

X

X

677,600.0

677,600.0

677,600.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 284-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական
դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

ՀՀ 2016 թ.
պետական բյուջե
(հազ. դրամ)

1179

ԾՐԱԳԻՐ

     

Ափապաշտպան միջոցառումների իրականացում

677,600

   

Ծրագրի նկարագրությունը

   

Գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ

   

Վերջնական արդյունքի նկարագրությունը

   

Գետերի հունի ամրացում, սելավների անվտանգ տեղափոխում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ01

 

Մշակվող հողատարածքների և բնակելի տարածքների պահպանում սելավներից և ջրհեղեղներից

677,600.0

   

Մատուցվող ծառայության նկարագրությունը

   

Գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ

   

Ծառայություն մատուցողի անվանումը

 
   

«Մելիորացիա» ՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 284-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

հրատապ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումների գումարների

 (հազ. դրամ)

NN
ը/կ

Մարզի անվանումը

Աշխատանքի համար նախատեսվող գումարը, այդ թվում՝

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության նախատեսվող գումարը, այդ թվում՝

 

տեխնիկական հսկողության գումարը

 

հեղինակային հսկողության գումարը

1.

ՀՀ Արարատի մարզ

158,573.86

2,982.00

5,480.0

640.0

1.1.

Արաքս գետի ափի ամրացում ՀՀ Արարատի մարզի 4/7 սահմանային սյան հատվածում

39,195.00

780.0

1,490.0

160.0

1.2.

Արաքս գետի ափի ամրացում ՀՀ Արարատի մարզի 3/7 (1500 մետր) հատվածում

77,078.50

1,320.0

2000.0

300.0

1.3.

Նարեկի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում ՀՀ Արարատի մարզի Նարեկի համայնքի տարածքում (վտանգավոր շուրջ 200 մետր հատվածը)

42,300.36

882.0

1,990.0

180.0

2.

ՀՀ Արմավիրի մարզ

300,412.00

3,912.0

7,339.8

1,211.4

2.1.

Արաքս գետի ափի ամրացում ՀՀ Արմավիրի մարզի 18/2-19 սահմանային սյուների հատվածներում

300,412.00

3,912.0

7,339.8

1211.4

3.

ՀՀ Գեղարքունիքի մարզ

75,985.23

1,404.0

7,551.5

340.0

3.1.

Գավառագետ գետի հունի մաքրում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տարածքում

46,626.60

816.0

Առկա է

120.0

3.2.

Մարտունի գետի հունի մաքրում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովտի համայնքի տարածքում

29,358.63

588.0

1,480.0

120.0

3.3.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառագետ գետի հունի մաքրում և ափերի ամրացում Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի և Նորատուս համայնքի հատվածներում

0.00

0.0

6,071.51

100.0

4.

ՀՀ Սյունիքի մարզ

122,257.60

1,800.0

0.0

492.0

4.1.

Արաքս գետի ափի ամրացում ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի համայնքի տարածքում

122,257.60

1,800.0

Առկա է

492.0

 

Ընդամենը

657,228.69

10,098.0

20,371.31

2,683.4

(հավելվածը խմբ. 28.04.16 N 412-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 284-Ն որոշման

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԸ ՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN
ը/կ

Անվանումը

2016 թվականին հատկացվելիք դրամաշնորհը

(հազ. դրամ)

1.

«Արտաշատ» ՋՕԸ

150,000.0

2.

«Արարատ» ՋՕԸ

270,000.0

3.

«Ազատ» ՋՕԸ

80,000.0

4.

«Վեդի» ՋՕԸ

92,000.0

5.

«Մասիս» ՋՕԸ

51,000.0

6.

«Վաղարշապատ» ՋՕԸ

290,000.0

7.

«Խոյ» ՋՕԸ

120,000.0

8.

«Երևան» ՋՕԸ

32,000.0

9.

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ

70,000.0

10.

«Գառնի-Գեղարդ» ՋՕԸ

20,000.0

11.

«Նաիրի» ՋՕԸ

29,000.0

12.

«Եղվարդ» ՋՕԸ

18,000.0

13.

«Ապարան-Արագած» ՋՕԸ

11,000.0

14.

«Շամիրամ» ՋՕԸ

35,000.0

15.

«Գավառ» ՋՕԸ

45,000.0

16.

«Մարտունի» ՋՕԸ

196,000.0

17.

«Վարդենիս» ՋՕԸ

50,000.0

18.

«Սև ջուր-Ախթամար» ՋՕԸ

23,000.0

19.

«Թալին» ՋՕԸ

283,000.8

20.

«Շիրակ» ՋՕԸ

108,000.0

21.

«Արմավիր» ՋՕԸ

123,000.0

22.

«Արաքս» ՋՕԸ

280,000.0

23.

«Շենիկ» ՋՕԸ

40,000.0

24.

«Նոյեմբերյան» ՋՕԸ

192,000.0

25.

«Իջևան» ՋՕԸ

23,000.0

26.

«Ուտիք» ՋՕԸ

15,780.0

27.

«Լոռու ջրանցք» ՋՕԸ

45,000.0

28.

«Գետիկ» ՋՕԸ

31,000.0

29.

«Սիսիան» ՋՕԸ

42,000.0

30.

«Մեղրի» ՋՕԸ

97,000.0

31.

«Եղեգնաձոր» ՋՕԸ

70,000.0

32.

«Որոտան» ՋՕԸ

42,000.0

33.

«Կապան» ՋՕԸ

8,000.0

 

Ընդամենը

2,981,780.80

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան