Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-219-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2005-15.12.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.05/1(373) Հոդ.1
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
24.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.

1. Հիմնել Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ համամասնությամբ`

ա) կերպարվեստի  և կինոյի բնագավառում (այդ թվում` գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, գոբելեն, խեցեգործություն, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)՝ երեք մրցանակ.

բ) երաժշտության բնագավառում՝ մեկ մրցանակ.

գ) գրականության բնագավառում` մեկ մրցանակ:

2. Սահմանել, որ Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:

3. Ի գիտություն ընդունել, որ`

ա) համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը  և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական  հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.

բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 24
Երևան
ՆՀ-219-Ն